Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց, թե որեւէ ապրանքատեսակի ներկրման առումով խնդիր չկա:
Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ, հիմք ընդունելով այս հայտարարությունը, գործարարներից մեկը մի մեքենա բանան է ներկրել: Ճիշտ է, Բագրատաշենի սահմանակետում մաքսային մարմիններն ու սննդի անվտանգության տեսչությունը խնդիրներ չեն առաջացրել, սակայն մեքենան Հայաստան մտնելուց հետո կանգնեցրել են մարդիկ, ովքեր ինչպես հետո է պարզվել, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «մարդիկ» էին:
Տեղում է եղել նաեւ Միհրան Պողոսյանը, որը ներկայանալով որպես «գեներալ Պողոսյան»՝ զգուշացրել է ներկրողին, որ այլեւս նման «սխալի» չդիմի՝ առաջարկելով այս անգամ, որպես բարի կամքի դրսեւորում, գնել ներկրված ամբողջ խմբաքանակը:
Ներկրողի այն պնդմանը, որ բանան ներմուծել է՝ հաշվի առնելով վարչապետի հայտնի հայտարարությունը՝ «յուրաքանչյուր ոք կարող է ներկրել», Միհրան Պողոսյանը ասել է, որ «հեքիաթների չհավատա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դե հիմա կսպասենք վարչապետի քայլին, որից պարզ կդաոնա նրա խոսքի արժեքը:
Եթե,իհարկե,գրվածը հեքիաթ չէ…