Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոյեմբերի 12–ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ներքին շաբաթօրյակները:
Գործընթացին տեղերում հետևում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների պատասխանատու ծառայությունների ղեկավարները:
Հիշեցնենք, որ չնախատեսված վայրերում շինարարական և կենցաղային աղբ թափելու համար կիրառվում է օրենքով սահմանված վարչարարություն:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն