ՀՀՎԷԱ Ասոցիացիան սատարում է նորանշանակ կառավարությանը
2016 թ.-ի հոկտեմբերին– Հիմնադրվեց «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը, որի նպատակն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում վերականգնվող էներգետիկայի դերի բարձրացումը և իրազեկումը:
Հայաստանի Հանրապետության Վերականգվող Էներգիա Արտադրողների Ասոցիացիան իր գործունեությունը ցանկանում է ծավալել ՀՀ-ում և նպատակ ունի նպաստել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը:
Միությունը պետք է իրականացնի անհրաժեշտ բոլոր է հետազոտությունները ՀՀ-ում վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Մենք աշխատում ենք ի բարօրություն ասոցիացիայի անդամների, ներկայացնում ենք ներդրողների շահերը, նպաստում վերականգվող էներգիայի զարգացմանը և տարբերվում ենք մնացած բոլոր կառույցներից նրանով, որ իրականում արծարծում ենք այն խնդիրները,որոնք առաջացել են սոցիալ-տնտեսական, քաղաքական պատճառներից կամ գերատեսչական մարմինների աշխատանքների թերացումից և օրենսդրական բացերից, ինչը իրականում էական խնդիրներ է առաջացրել ոլորտի զարգացմանը:
Կարդացեք նաև
Ի տարբերություն մնացած նմանատիպ կառույցներից՝ Հայաստանի Հանրապետության Վերականգվող Էներգիա Արտադրողների Ասոցիացիան իրականում փորձելու է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներդրողների մոտ դոլար-դրամ փոխարժեքի տատանումից առաջացած ծանր վարկային վիճակը, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետևանքով ջրային դեֆիցիտից առաջացած հիմնախնդիրները, հասարակության մոտ առկա թյուր կարծիքի ձևավորման պատճառներն ու դրա հետևանքների վերացումը, սակագնային քաղաքականության ձևավորումը, բանկերի կողմից տրամադրված վարկային միջոցների բարձր տոկոսադրույքները, ինչպես նաև ասոցիացիան միջազգային դոնոր կազմակերպություններից և այլ աղբյուրներից փորձելու է ներգրավվել դրամական միջոցներ, ինչը համահունչ է նորանշանակ Վարչապետի որդեգրած քաղաքականությանը, բարեփոխումների ծրագրերին:
Աջակցելու է և օգնելու է բարձրացնել այն հիդրոկայանների ցուցանիշները և վարկանիշը, որոնք իրենց ենթակառուցվածքներում համապատասխանում են միջազգային ստանդարտներին և մասնավորապես չունեն և չեն առաջացնում բնապահպանական և սոցիալական խնդիրներ: Միաժամանակ՝ գործուն միջոցներ է ձեռք առնելու վատթար վիճակում գտնվող հիդրոկայանների հիմնանորոգման կամ դրանց հետագա աշխատանքի կանոնակարգման մասով:
Աշխատանքային գործունեությունն իրականացվելու է հետևյալ ուղղություններով`
• ոլորտի օրենսդրական փաթեթների վերանայում և փոփոխության առաջարկների իրականացում,
• տնտեսական,քաղաքական փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրների բացահայտում,
• վերականգնվող էներգետիկայի ոլորտում պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացում,
• միջազգային կազմակերպությունների և բանկերի հետ գործընկերային հարաբերությունների ստեղծում:
Ասոցիացիան սատարում է վարչապետ Կարեն Կարապետյանին և իր ձևավորած կառավարությանը, որի վարած քաղաքականությունը համահունչ է մեր առջև դրված նպատակների և խնդիրների հետ: