Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց

Հոկտեմբեր 31,2016 13:30

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Aravot.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Հոգեկան խնդիրներ ունեցող հաշմանդամի տունն աճուրդի է հանվել, իսկ նա տեղյակ չի» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ Ռաֆայել Նալբանդյանից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթը դեռեւս 25.09.2016թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա, քանի որ պարտապան Ռաֆայել Նալբանդյանը ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2016թ. թիվ ԵԷԴ/0122/04/16 վճռով ճանաչվել է սնանկ։

Հետեւաբար, Հարկադիր կատարման ծառայությունը որեւէ առնչություն չունի հոդվածում նշված նոյեմբերի 10-ին կայանալիք աճուրդի հետ։

ԴԱՀԿ ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ ապատեղեկատվության տարածումից։

 

«Առավոտ»

29.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31