Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մնացականյանի պատասխանը Հրանտ Բագրատյանին

Հոկտեմբեր 31,2016 12:50

«Մարդիկ իրենց դռների վրա կողպեք են դնում ոչ թե այն բանի համար, որ բոլորը գող են, այլ որովհետև մարդկանց մեջ կարող են այդպիսիք լինել: Մենք չենք կարող բոլոր ռեսպոնդենտներին դնել կասկածի տակ»,- ասաց խորհրդարանում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը:

ԱՎԾ-ի պետը իր երկար ու մեթոդաբանական ելույթով փորձում էր հակադարձել ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանին, որը հեգնել էր նրան եւ մեղադրել վիճակագրությունը կեղծելու մեջ:

Հրանտ Բագրատյանի` գյուղատնտեսության ցուցանիշների ոչ ճշգրիտ լինելու մասին դիտարկումներին Ստեփան Մնացականյանը պատասխանեց, թե ցուցանիշները միջազգային վիճակագրական ստանդարտներով են ենթարկվում ստուգաճշտման: Ստուգումն էլ իրականացվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից. «Կասկածներ կան, որ ռեսպոնդենտների կողմից անցած տարի խաղողի մթերման ավելի մեծ ցուցանիշ է ներկայացվել, քան այս տարի: Երբ որ ռեսպոնդենտը փոփոխություն է կատարում, այդ փոփոխությունն անպայման վիճակագրական ծառայությունն ընդունում է: Սակայն, երբ որ օրինական ուժի մեջ մտած դատարանի վերջնական դատավճիռ կլինի, որտեղ նշված կլինի, որ անցած տարի մթերումներն ավելի բարձր են եղել, եւ դրա հետեւանքով կասկածի տակ կառնվի խաղողի արտադրությունը, որի ռեսպոնդենտը համայնքապետերն են, եւ կկատարվեն ճշգրտումներ, մենք այդ ճշգրտումները կընդունենք»,- բացատրեց Ստեփան Մնացականյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31