Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 2 միավոր՝ մեր համալսարանների ազատությանը

Հոկտեմբեր 31,2016 12:55

«Առավոտը» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանից հետաքրքրվեց՝ եթե ամենաշատը 10 միավորանոց սանդղակով գնահատելու լիներ հայաստանյան համալսարանների ազատության մակարդակը, առավելագույնը քանի ՞ միավոր կտար բուհերին: Կրթության փորձագետը պատասխանեց`ոչ ավել, քան երկու միավորը: «Եթե կառավարությունում եւ Ազգային ժողովում հարցնեք, ձեզ անշուշտ կասեն, որ մեր համալսարաններն ինքնավար են, ազատ: Ֆորմալ առումով` գուցե ճիշտ գտնվեն, բայց հարցն այստեղ այլ կողմ էլ ունի. համալսարանը դա վարչակազմը չէ:

Այդ վարչակազմը որոշումներ ընդունելու տեսանկյունից որոշակիորեն (այն էլ ոչ լիարժեք) ազատ է, բայց վարչական մակարդակից այն կողմ` դասախոսների, ուսանողների, կրթական ծրագրերի մակարդակում, ազատությունը որեւէ կերպ արտահայտված է: Ինչպես Լյուդովիկոս 14-րդն էր ասում պետությունը ե՛ս եմ, այնպես էլ մեր բուհերի շատ ղեկավարներ համոզված են, թե համալսարանն իրենք են… Նրանք, այո՛, հաճախ իրենց համար թույլատրելի սահմաններում պայքարում են ինքնավարության համար, բայց իրականում ընկալելով դա որպես սեփական ինքնավարություն, իսկ համալսարանի ներսում գործում են նույն մեթոդներով, որոնց դեմ պայքարում են: Մյուս կողմից, նույնիսկ այդ ֆորմալ ինքնավարությունն էլ առանձնապես մի բան չէ, քանի որ մեզանում բազմաթիվ հարցեր լուծելու համար գոյություն ունի «հրաշալի մի գործիք»՝ բանավոր հեռախոսային կառավարում, որն, ի դեպ, հաջողությամբ կիրառվում է նաև համալսարանների ներսում տարբեր ակադեմիական և, ինչպես ընդունված է ասել, կադրային հարցեր լուծելիս»,-փաստում է բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետը:

Հարցազրույցի մանրամասները` նոյեմբերի 1-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Սամվել Կարաբեկյանի Twitter-յան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31