Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտոբեում տեղադրվեց խաչքար

Հոկտեմբեր 31,2016 12:45

Հոկտեմբերի 29-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում «Ուրարտու» հայկական համայնքի ջանքերով Ռուս Ուղղափառ եկեղեցու տարածքում տեղի ունեցավ խաչքարի բացումը։ Այն Ակտյուբինսկի մարզում առաջին հայկական քրիստոնեական խորհրդանիշն է։

Բացման արարողությանը մասնակցում էին մարզի ակիմի (մարզպետի) տեղակալ Ասկար Շերիյազդանովը, ՂՀ-ում ՀՀ հյուպատոս Մհեր Բադալյանը, ՂՀ և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած համայնքների նախագահներ, Ակտոբեի հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքի իմամը և տեղի բնակիչներ։ Խաչքարը օծեցին Հայ Առաքելական եկեղեցու Տաշքենդ քաղաքի «Սուրբ Փիլիփոս» եկեղեցու քահանա Ղազախստանի եւ Ուզբեկիստանի հայերի հոգեւոր հովիվ տեր Հովհաննես Գրիգորյանը եւ Աստրախանի Հայ Առաքելական «Սուրբ Ռիփսիմե» եկեղեցու քահանա, տեր Մարկոս Սարգսյանը:

Շնորհավորելով հայ համայնքին Հայաստանի դեսպանության եւ դեսպանի անունից խաչքարի տեղադրման կապակցությամբ Մհեր Բադալյանը նշեց, որ այս օրը հոգեւոր տոն է Ղազաղստանում ապրող հայերի համար:

«Առավոտ»-ի հետ զրույցում «Ուրարտու» համայնքի ղեկավար Հայկ Տերտերյանը ընդգծեց, որ «խաչքարը մի սրբատեղի, կոթող է այստեղ բնակվող մոտ երկու հազար հայերի համար, քանի որ Ակտոբե քաղաքում չկա հայկական եկեղեցի»:

Գրանիտե խաչքարը պատրաստվել է Երեւանում եւ տեղափոխվել Ակտոբե քաղաք: Այն թվով 7-րդն է, որը տեղադրվում է Ղազախստանում:

 

Տիգրան Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31