Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունները՝ ՀՀ գլխավոր դատախազին

Հոկտեմբեր 31,2016 12:25

2016 թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպման շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել են հետևյալ առաջարկությունները: -Միասնականացնել դատախազության գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կիրառվող տերմինաբանությունը: -Առանձին կերպով սահմանել գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու, առաջադրվելու համար նախատեսված նվազագույն չափանիշները: -Հստակ սահմանել, թե որ դեպքերում է դատախազը իրավասու հրաժարվել մեղադրանքից և որ դեպքերում` պարտավոր:

-«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել որպես նույն հոդվածի առանձին մաս:

-Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դեպքում սահմանել դատախազի պարտականությունը՝ յուրաքանչյուր դեպքում մինչև հայց հարուցելը նախազգուշացնելու պետության շահերին վնաս հասցրած անձին՝ վնասը կամովին հատուցելու մասին: – Հստակեցնել դատախազի՝ իր գործունեության ընթացքում անկախության երաշխիքները: Հսկող դատախազի անկախության ապահովման նկատառումներից ելնելով՝ վերացնել վերադաս դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, ինչպես նաև՝ դատախազի կողմից ներկայացված բողոքը վերադաս դատախազի կողմից հետ վերցնելու իրավունքը:

– Հստակեցնել ՀՀ դատախազության համակարգում դատախազների գործունեության վերաբերյալ վերահսկողության շրջանակները: – Ամրագրել դատախազի «ծառայողական պարտականություններ» եզրույթի սահմանումը: – ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ձևավորել հասարակական դիտորդների խումբ՝ պետության հսկողության ներքո անձանց պահելու, գտնվելու հիմնարկություններում (քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, զինված ուժեր, հոգեբուժարաններ, հատուկ կրթական հաստատություններ, խնամքի կենտրոններ (ծերանոցներ, մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ և այլն), ոստիկանության բաժիններ և ներքին զորքեր, քննչական մարմիններ, ՁՊՎ-եր և այլն) մշտադիտարկումներ իրականացնելու և մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու համար:

– Համապատասխանեցնել ՀՀ դատախազության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը ՄԱԿ-ի՝ Դատախազների դերի վերաբերյալ Ղեկավար սկզբունքներին:

-Դատախազության գործունեության նկատմամբ մշտադիտարկում՝ հասարակական կազմակերպությունների կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31