Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» պատգամավորները, ըստ նախնական տվյալների, հաղթել են 50 միամանդատ շրջաններից 48-ում: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Բացառություն են կազմում Մտացմինդա և Խաշուր շրջանները: Դրանցից առաջինում առավել շատ ձայն է հավաքել անկախ թեկնածու, երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, իսկ Խաշուրի շրջանում հաղթել է Արդյունաբերական կուսակցության թեկնածու Սիմոն Նոզաձեն:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 50 միամանդատ շրջաններում, որոնցից 18-ը՝ Թբիլիսիում, 32-ը՝ երկրի մյուս շրջաններում: Երկրորդ փուլ նշանակվել էր երկրի այն շրջաններում, որտեղ թեկնածուները չէին կարողացել հաղթահարել Ընտրական օրենսգրքով սահմանված 50%-ի սահմանը: Երկրորդ փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով ձայների մեծամասնություն է ստանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ