Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. Գործելու ենք կոշտ, բայց բիզնեսին չենք ճնշելու

Հոկտեմբեր 31,2016 11:08

«2017 թվականի համար կառավարությունը նպատակադրվել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոսի աճի մակարդակ: Հաշվի առնելով տնտեսական պասիվությունը, այս ցուցանիշին հասնելու համար մեզնից բավական ջանքեր կպահանջվի»,-այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանի խոսքը կարճ էր եւ լակոնիկ: Այն ընդամենը մի քանի րոպե տեւեց:

karen_karapetyan vache_gabrielyan

Այդ ընթացքում վարչապետն արձանագրեց` վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը արտաքին աշխարհից եկող ցնցումներով է ուղեկցվում, մասնավորաբար, է ՌԴ տնտեսության անկմամբ եւ տրանսֆերտների նվազմամբ. այս իրավիճակում դժվար է տնտեսական աճ ու կայունություն ապահովել, սակայն այդ նպատակին հասնելու համար կառավարությունն անելու է ամեն ինչ: Այդ նպատակով ըստ նրա, հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որը բերել է պետական պարտքի ավելացման:

artem_asatryan-2 artem_asatryan

Վարչապետն ասաց`խնդիր ունեն բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունության ապահովեն եւ նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունցման հասնեն: «Թափանցիկ գործելակերպով, մոտեցումները հարկատուների բյուջեի մուտքերը պետք է օգտագործել խնայողաբար, նպատակային, արդյունքները տեսանելի հանրության համար»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշեց`կփորձեն չունենալ դեֆիցիտի ավել աճ, կիրառելով կոշտ քաղաքականություն: Միաժամանակ, կփորձեն բիզնեսին հնարավորինս չճնշել, որ կարողանա վերարտադրվեն. «Ստեղենք նորմալ պլատֆորմ ավելի աշխույժ տնտեսական աճ ապահովվելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31