Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Hyundai մակնիշի 160 OR 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հասրաթյան փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրերթի ենթարկվածը, ով փողոցը անցնելիս է եղել չնախատեսված վայրով, տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն»։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքվածները Գ․ Շամշյանին ասում էին, վարորդի անունը Սարգիս է, ով աշխատում է «Շանթ» ռեստորանային համալիրում՝ որպես տնօրեն։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում