Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդում գյուղատնտեսությունը զարգանում է

Հոկտեմբեր 30,2016 21:24

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տնտեսության մեջ  գյուղատնտեսությունը գերակշռող ճյուղ  է: Այնտեղ տարեցտարի ընդլայնվում են մշակվող տարածությունները, գյուղտեխնիկայի կայուն  բազա է ստեղծվում: 2016թ. գարնանը Բերդի ավելի քան 1000 ընտանիք   անվճար կարտոֆիլի  որակյալ սերմացու է  ստացել: Այդ սերմնացուի կեսը ձեռք է բերվել Բերդի քաղաքապետարանի , կեսը՝ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով:

Պայմանավորվածության համաձայն 2017թ. գարնանը  այդ կազմակերպությունը շարունակելու է Բերդին  բարեգործական աջակցությունը:  Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանից տեղեկացանք, որ այս տարի Բերդ քաղաքում 180  հեկտար աշնանացան է արվել, բարենպաստ եղանակի  պարագայում ցանքը կշարունակվի, աշնանացանի ցուցանիշը կհասնի 200 հա-ի:  Քաղաքապետարանը    առաջին վերարտադրության ցորենի  սերմացուն  ֆերմերներին տրամադրել  է կիլոգրամը 160 դրամով:

berd

2016թ.-ին  գյուղնախարարության  ԾԻԳ-ի  58 միլիոն դրամ ֆինանսավորմամբ Բերդում շահագործման հանձնվեց անասունների արհեստական բեղմնավորման կենտրոն, ինչը շատ կարեւոր է Բերդի տարածաշրջանում անասնապահության զարգացման համար:  Այս տարի Բերդն ընդգրկվեց հեռագնա արոտների կառավարման ծրագրում, Բերդ քաղաքում  ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվն այդ ծրագրով մինչեւ 2017թ. գարուն  ձեռք կբերի   30 միլիոն դրամի գյուղատնտեսական տեխնիկա՝ շարքացան, գութան, անվավոր տրակտոր եւ այլն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31