Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է երիտասարդների առաջ գնալու հիմքեր դնեմ». Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 30,2016 20:57

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության նախագահ ընտրված «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, առաջինը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն ընտրելը նա համարում է կուսակցության եւ վարչության վստահության արդյունք:

«Գիտեք այսօր ինչ վերադասավորումներ է գնում Հայաստանում՝ ես կաշխատեմ իմ գործունեությամբ ավելի շատ օգուտ բերել կուսակցությանը, ընդհանուր հայ ազգին, ժողովրդին  եւ պետք է երիտասարդների առաջ գնալու հիմքերը դնեմ եւ այս ժամանակահատվածում պետք է լինի քաղաքական սերնդափոխություն»,- ասաց պարոն Միքայելյանը: Նրա խոսքերով՝ հիմնական նպատակը կլինի քաղաքական այդ սերնդափոխությունը. «Ի դեմս մեր կուսակցության՝ նորմալ հիմքերի վրա դրվի: Մեր գործը ժամանակի ընթացքում արել ենք մեր պետության պետականության համար, հիմա պետք է հնարավորություն տանք երիտասարդներին»:

nikol-pashinyan

Վերջերս, ՏԻՄ ընտրություններից հետո, վարչությունը քաղաքական որոշում կայացրեց հրաժարականի, որը ըստ պարոն Միքայելյանի՝ իր տեսակով բացառիկ երեւույթ էր նորագույն պատմության մեջ, երբ հրաժարական են տալիս ամբողջ վարչությունով: Նա նշեց, որ եղել են նաեւ գործունեության թերացումներ.«Մենք ֆինանսապես էլ այդքան ապահով չենք եղել, որ կարողանայինք ընտրությունների ժամանակ մեր վարչության անդամներին կամ վստահված անձանց հասարակ տեղափոխման հարց լուծեինք, բայց այդքանով հանդերձ չենք ասում, որ ՏԻՄ ընտրություններում պարտվել ենք. Մարտակերտն էլ երեք անգամ տվել՝ նորից վերցրել ենք»,-նշեց կուսակցության վարչության նախագահը:

Այսօր կուսակցության համաժողովի ընթացքում եւս մեկ անգամ առաջ քաշվեց 1 ընդհանուր կուսակցության կարեւորության մասին: Անդրադառնալով դրան, պարոն Միքայելյանը փաստեց. «Ժամանակը, փորձը ցույց է տվել, որ դաշինքները հավաքվում են միայն քաղաքական պրոցեսների ընթացքում, հետո բաժանվում են՝ չեն համախմբվում, եւ որի արդյունքում էլ ժողովուրդն է հիասթափվում: Այսօրվա դրությամբ, եթե կարողանանք 1 ընդդիմության գաղափարը իրականացնենք՝ շատ մեծ նշանակություն կունենա ներքաղաքական վիճակի համար: Նախ՝ վստահություն կլինի ժողովրդի կողմից. եթե բոլորիս գաղափարը նույնն է, որ մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա իշխանափոխությամբ, կամ չգիտեմ ինչ կարգով, բնականաբար 1 ընդդիմության գաղափարը շատ ճիշտ է: Եթե ընդհանուր գործ ենք ուզում մեր ժողովրդի համար անել, էլի համախմբված ընդհանուր գործ անենք՝ դարձյալ մեր ժողովրդի համար, ոչ թե մասնատված, կամ  առանձին-առանձին»:

sasun-miqayelyan

Նա նաեւ ավելացրեց, որ պետությունը կաթվածահար վիճակի է հասել եւ բացի համախմբումը՝ այլ բան չկա տեսնելու. «Այսպես շարունակվելու դեպքում միգուցե հնարավոր է կորցնենք երրորդ հանրապետությունն էլ»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31