«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Աբաջյանը մինչ քվեարկության արդյունքները հայտնելը՝ նշեց, որ վարչությունը սահմանել էր կարգ, որի համաձայն՝ կուսակցության անդամներից 230-ը հաստատել էր իրենց պատվիրակ լինելը եւ այս պահին ստացվել է 282 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել են 164 պատվիրակ, խոտանվել է 1 քվեաթերթիկ, վավեր է եղել 158-ը, առավելագույն 5 ձայներ ստացել եւ Վերահսկող հանձնաժողովում են ընտրվել Սիփան Փաշինյանը՝ 129, Լուսինե Առաքելյանը՝ 107, Վահե Հովհաննիսյանը՝ 105, Արամայիս Գրիգորյանը՝ 89 եւ Հրաչյա Հարությունյանը 78 ձայներով:
Ամփոփելով արդյունքները, Գոհար Աբաջյանը հայտնեց, որ ստացվել է 282 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել են 164 պատվիրակ, խոտանվել է 1 թվեաթերթիկ, վավեր էր՝ 143-ը:
Կարդացեք նաև
Վարչության անդամ են ընտրվել Նիկոլ Փաշինյանը 138 ձայնով, Արայիկ Հարությունյանը՝ 133, Զարուհի Բաթոյանը՝ 124, Լենա Նազարյանը՝ 123, Սուրեն Պապիկյանը՝ 122, Սասուն Միքայելյանը՝ 118, Տիգրան Ավինյանը՝ 113, Արարատ Միրզոյանը՝ 107, Գարիկ Սարգսյանը՝ 101, Վահագն Հովակիմյանը՝ 90, Հովիկ Ղազարյանը՝ 86, Ռոմանոս Պետրոսյանը՝ 85 եւ Ալեն Սիմոնյանը՝ 84 ձայնով:
Հայտարարելուց հետո կատարվում է նաեւ Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի նախագահների ընտրությունները, որոնք քիչ հետո հայտնի կդառնան:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ