Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշման համաձայն կայացած արտահերթ համաժողովի ընթացքում «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, շեշտեց անվերջ քայքայվող տնտեսությունը, որը, ըստ նրա, ամեն անգամ իր հետ բերում է գործազրկության նոր արտակարգ ալիք, ժամանակ առ ժամանակ կրկնվող սահմանային լարվածությունը եւ օր օրի թուլացած պետության համար պատերազմի սպառնալիքը. «Թվում է, որ այս պայմաններում գործող իշխանությունների թիվ մեկ նպատակը պետք է լինի երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը, մինչդեռ նրանց հնարավորություն է տրվում իշխանության վերարտադրում»,- որոնց հասնելու համար պարոն Միքայելյանը նշեց, որ ներկայիս իշխանությունները օգտագործում են հայտնի եւ դեռ մեզ անհայտ բոլոր միջոցները:
Երկրում մի շարք խնդիրների լուծման համար պարոն Միքայելյանը կարեւորեց մեկ ընդհանուր ընդդիմության ստեղծումը, որն էլ, ըստ նրա, դրական կազդի հասարակության զարգացման վրա:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւս ներկա էր համաժողովին: Առաջինը ելույթ ունենալով՝ ասաց. «Այսօր համագումար եք անում դուք, վաղը կանեն մյուսները, որոնք բոլորն էլ ուղղված են լինելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս ընտրությունները առանձնահատուկ են իրենց որակների մեջ, քանի որ քաղաքական կուսակցությունները, բոլորն էլ ներկայացնելու են իրենց բոլոր ծրագրերը եւ դրանցում ներառված առաջին համարին, դիտելու են որպես հանրապետության առաջին դեմք»:
Կարդացեք նաև
Պարոն Սարգսյանը եւս կարեւորելով առողջ ընդդիմության ձեւավորումը համագործակցելու առաջարկ արեց:
Ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն, որը կարեւորեց գաղափարական հիմքի ամրապնդումը, համախմբում ապահովելը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ