Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խնդրում ենք՝ քննադատեք մեզ». Նիկոլ Փաշինյան (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 30,2016 14:59

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշման համաձայն կայացավ արտահերթ համաժողով, որի ավարտին կայացավ նաեւ կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի ընտրությունը:

Նիկոլ Փաշինյանը, որը եւս առաջադրվել է վարչության անդամ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս կուսակցությունում ընդհանրապես այնպես է, որ որեւէ մեկը, որեւէ մեկին չի կարող պարտադրել առաջադրվել, կամ չառաջադրվել.«Համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք չեն առաջադրվել, նրանք իրենց գործունեությունը ավելի արդյունավետ տեսնում են այլ կարգավիճակներում, ասենք տարածքային կազմակերպություններում, աշխատանքային խմբերում. իսկապես շատ դեպքերում աշխատանքի կազմակերպման խնդիր կա»:

nikol-pashinyan3

Պարոն Փաշինյանը մինչ քվեարկությունը սկսելը, իր ելույթի խոսքում նշել էր, որ ավելի ինտենսիվ քաղաքական ուժերի, անհատների հետ պատրաստ են համագործակցել, որը կտանի դեպի մեկ ընդհանուր կուսակցություն ստեղծելուն:

nikol-pashinyan2

Այս առիթով լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախկինում էլ ասել են. «Եթե կան այնպիսի ուժեր, որոնց հետ մենք ունենք նպատակների եւ միջոցների մասին պատկերացումների ընդհանրություններ՝ մենք նրանց առաջարկում ենք սկսենք բանակցություններ մեկ կուսակցության դառնալու մասին:

hrant-bagratyan

Պատկերացումը մնում է նույնը, բայց կարող է փոխվել հետեւյալ բաղադրիչը, եթե մենք նախկինում ասում էինք մեկ կուսակցություն դառնալու պրոցեսը պետք է ավարտել մինչեւ խորհրդարանական ընտրությունները, հիմա հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, պատրաստ ենք այդ պրոցեսը քննարկել ավելի երկար ժամկետում եւ ֆորմալ առումով հնարավոր ենք համարում դաշինքները, եթե մեր ընդհանուր օրակարգում կա մեկ ընդհանուր կուսակցություն դառնալու հարց»:

hamagumar1

Մյուս կողմից պարոն Փաշինյանը նշեց, որ հանրության առաջ ստանձնել են հետեւյալ պարտավորվածությունը. «Բացառվում է Հայաստանի Հանրապետությունում տեղի չունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ մենք  ինչ-որ որոշումների դերով հրաժարվում ենք մասնակցել: Այն պրոցեսները, որտեղ կտեսնենք իրական հնարավորություններ հասնել փոփոխությունների՝ ընտրական, կամ այլ ճանապարհով, պայմանով որ այդ փոփոխությունները լինելու են ոչ բռնի պայքարի միջոցով՝ մենք պատրաստ ենք այն քննարկել: Մենք ունենք մեր դիրքորոշումները, բայց չենք ասում, որ այդ դիրքորոշումները կարծրացած են. նախ իրավիճակը կարող են դինամիկ փոխվել եւ կարող է հնչել փաստարկներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով հաշվի չենք առել, կամ առաջնային չենք համարել»:

aram-sargsyan

Համաժողովի ժամանակ առաջինը ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Վերջինս համագործակցության առաջարկությամբ հանդես եկավ, որի մասին Նիկոլ Փաշինյանը ասաց, որ աշխատանքային ձեւաչափում կքննարկեն, թե ի՞նչ ի նկատի ունեն համագործակցություն ասելով եւ իրենք ինչ նկատի ունեն, եւ ըստ այդմ կառաջնորդվեն:

hamagumar1

Իր խոսքում պարոն Փաշինյանը նշել էր նաեւ, որ իրենց ամբիցիաների վերանձնային են, վերխմբային, վերկուսակցական: Նշելով, որ չեն վախենալու քննադատություններից. «Մենք խնդրում ենք՝ քննադատեք մեզ, որ առողջ բանավեճերի շնորհիվ գտնենք լուծումներ»: Նա, նշելով նաեւ ամենակարեւոր ամբիցիան ասաց, որ խնդիրն է Հայաստանը դարձնել  5-6 միլիոնանոց բնակչությամբ ինդուստրիալ զարգացվածությամբ ինքնիշխան պետություն:

aram-sargsyan1 hamagumar

Founding conference of the 'Civil Contract Party' in the RA Government’s session hall

Founding conference of the ‘Civil Contract Party’ in the RA Government’s session hall

Founding conference of the 'Civil Contract Party' in the RA Government’s session hall

Founding conference of the ‘Civil Contract Party’ in the RA Government’s session hall

Founding conference of the 'Civil Contract Party' in the RA Government’s session hall

Founding conference of the ‘Civil Contract Party’ in the RA Government’s session hall

Founding conference of the 'Civil Contract Party' in the RA Government’s session hall

Founding conference of the ‘Civil Contract Party’ in the RA Government’s session hall

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31