ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել լրագրող Սյուզան Ջաղինյանի այն հայտարարություններին, թե պարզվել է, որ ինքը մահացած է:
Հիշեցնենք` Սյուզան Ջաղինյանը դիմել էր Ադրբեջանին` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից:
Մնացական Բիչախչյանը լրագրողի հայտարարությունների հետ կապված մասնավորապես գրում է. «Սյուզան Ջաղինյանը իշխանություններին մեղադրում է տարիներ շարունակ տևած անարդարություններով՝ իր հետ տեղի ունեցածն անվանելով մղձավանջ, քանի որ անձնագրային բաժանմունքից պարզել է, որ ինքը մահացած է՝ մահացած լինելն ու ապրելը համարելով օրինաչափ:
Մինչ իշխանությանը մեղադրելը անհրաժեշտ էր ամեն ինչ սկսել ներսից, սեփական տնից: 2011թ. մարտի 22-ին անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Վոլոդյա Ջաղինյանի դիմումը՝ դատարանի վճռով մահացած ճանաչված դստերը հաշվառումից հանելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության 2005 թվականի հուլսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի համաձայն անձի անհատական տվյալներն արխիվացվում են դատարանի որոշմամբ մահացած ճանաչելու դեպքում:
Հիմք ընդունելով Վ. Ջաղինյանի կողմից ներկայացրած դատարանի վճիռը՝ Ս. Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ, վերջինս հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից: Ընդ որում մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաև գործ անհայտ բացակայող ճանաչելու մասով և համապատասխան վճիռ:
Մեկնաբանությունները թողնենք հանրությանը»:
Այսինքն հարգելի պետը լիովին հաստատում է այն, որ ամեն ինչը ճիշտ օրինակարգով է ընթացել՝ ահա ձեզ իրավասու դիմողը, ահա իրավական վճիռը, եւ՝ ողջ-առողջ մահացայալը, բնականաբար առանց բնակարանի իրավունքի: Իսկապես հրաշք երկիր ու հրաշք կարգեր!
Մի լրագրող էլ կար՝ Վահան Մարտիրոսյանը, որը համարձակվեց թոխմախի կարկառուն նայողի դեմ դուրս գալ: Ըստ լրատվամիջոցների՝ ծեծ ու ջարդից, հալածանքներից ու սպառնալիքներից հետո մարդն ընտանիքով փախավ Բաքու (իսկ ինչու ոչ այլ տեղ ? – երեւի որ ձեռքները չհասնի:) Հիմա ,,հրաշալի,, հոդվածներ է գրում Haggin.az – ում այստեղի լավ տղեքի մասին:
Նման լրագրողներին թող աստված դատի (ես ձեռնպահ կմնայի), սակայն ճիշտ մարդը պիտի մտածի, թե ինքն ինչ կաներ սեփական երկրում նման վիճակում հայտնվելու դեպքում:
Իսկ ճիշտ պետությունը (?) Սակայն այդ մասին ավելորդ է մտածել:
Նորմալ մարդը տենց իրավիճակում չի հայտնվի.
Վահանի ու Սյուզանի պես կյանքով մեկ անհաջողակները ամեն ինչի համար ստանդարտ բացատրություն ունեն “երգիրը երգիր չի”.
Մարդիկ որ իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում բայց փորձում են իրանց շուրջը աղմուկ բարձրացնելով ինքնահաստատվել.
Ու ամենաբոցնել էտա, որ օգնության համար դիմում են մարդու իրավունքների դարբնո Ադրբեջանին.
Ինչի են դիմում քանի որ գիտեն Ադրբեջանը մեր թշնամինաու ցանկացած հայ տականքի ով սևացնումա Հայաստանը աջակցումա.
Եթե դիմեն եվրոպական երկրների էտ երկրները իրանց պատմած հեքիաթներին հետապանդվելու մասին չեն հավատա ու գաղթականների ճամբարում տեղ չեն տա..