Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեմ, որ ինձանից ուժեղ մասնակից էլ կա, բայց հավատում եմ, որ կհաղթեմ» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 30,2016 10:27

11-ամյա Գարիկ Պետրոսյանը, երեկ կայացած Հայաստանի 6-րդ պարային օլիմպիադայում 4 տարբեր անվանակարգերում արժանացավ առաջին մրցանակների եւ ժյուրիի հատուկ շնորհակալագրի: Նա Aravot.am-ին պատմեց, որ արդեն 7 տարի է պարում է՝ ամեն օր 5-6 ժամ եւ մի քանի ժամ էլ նայում, ուսումնասիրում է իր սիրելի պարերը: Գարիկը մեզ ասաց, որ իր ամենօրյա աշխատանքների արդյունքն է, որ տարբեր մրցույթներից տուն է վերադառնում միայն հաղթանակներով: Հաջողություններով ոգեւորվում, եւ  նորովի պատրաստվում հաջորդ մրցույթին. «Գիտեմ, որ ինձանից ուժեղ մասնակից էլ կա, ավելի լավ պարողներ, բայց հավատում եմ, որ կհաղթեմ»:

par9

Գարիկը բացի այս օլիմպիադան, արդեն երկու տարի անընդմեջ դարձել է առաջին մրցանակակիր աշխարհի առաջնությունում: Հիմա էլ պատրաստվում է հաջորդ տարվա մրցույթին: Փոքրիկ պարողը իր ապագան էլ տեսնում է միայն պարի ոլորտում: «Ինձ համար լավագույն պարող իմ հայրիկին է՝ Մհեր Պետրոսյանը»,- որի ղեկավարած խմբում էլ պարում է նաեւ նա:

par8

«2014 թվականից առաջին անգամ մասնակցեցի օլիմպիադային, բայց վախով, հենց նրա համար, որ տեսնեմ իմ թերությունները, որպեսզի շտկեմ եւ հաջորդ տարին նույն սխալով չմասնակցեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Գարիկի հայր Մհեր Պետրոսյանը, որը ղեկավարում է «Նոր դար» պարային համույթը:

Նրա խոսքերով՝ եթե մի քանի տար առաջ մի պարի վրա կարող էի մտածել մի 10 օր, հիմա արդեն՝ ամսից ավելի. «Հիմա եթե պաշտպանում եմ վարպետի պար ավելի շատ եմ վերհիշում բեմադրությունը, մանրակրկիտ ուշադրություն դարձնելով դետալներին»:

par6

Այս օլիմպիադային եւս նրա ղեկավարած պարային խումբը ներկայացավ Վանուշ Խանամիրյանի բեմադրություններից մեկով՝ «կակաչներ» -ով. «Եկող տարի եւս նոր պարերով կմասնակցենք ու անպայման մեր մեծերի գոհարները պաշտպանելով»:

Հայաստանի պարի պետական անսամբլի նախկին մենակատար Մհեր Պետրոսյանը նշեց, որ առաջնորդվում է՝ «առաջ տանել միայն ազգայինը, ժողովրդականը եւ հետո միայն այն ոճավորել» մտքով:

Այս տարի էլ «խստապահանջ» ղեկավարը նկատել էր իր խմբի թերությունները. «Պարում էին տարբեր տարիքային խմբի երեխաներ՝ 7- 15 տարեկաններ, որտեղ դժվար է փոքրերի համար ճիշտ կողմնորոշվելը»: Թերություններից բացի, ժյուրին նկատել էր խմբի առավելությունները եւ շնորհել «Գրան պրի»՝ ազգային պարեր անվանակարգում ամենից շատ պարեր ներկայացնելու համար:

«Նմանատիպ մրցույթները շատ կարեւոր են հենց երեխաների համար, այն մի տեսակ խթան է տալիս: Ամեն տարի նոր պարերով ենք մասնակցում եւ այդ պարերի հետ միասին մեր վարպետների ստեղծած հայկական ժողովրդական պարերը նաեւ ներկայացնում, որպեսզի նոր սերունդը նախ տեղյակ լինի թե ինչ ունենք եւ ինչպիսի պարեր են բեմադրվել»,- նշեց խմբի ղեկավարը: Այսպիսի մրցույթներից հետո, ըստ նրա, երեխաները պարապմունքից տուն չեն ուզում գնալ՝ ոգեւորվում են:

par5

Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային պարային կազմակերպության միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը, որը օլիմպիադայի կազմակերպիչն էր մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին տարում հայաստանյան մասնակիցները հանդես էին գալիս ավելի շատ ժողովրդական պարային ժանրում, հիմա արդեն շատ են տարբեր ուղղություններով մասնակիցների թիվը: «Հիմա մասնակիցները ավելի շատ նախընտրում են ժամանակակից պարեր. ժողովրդական պարերը մի փոքր հետ են մղվել: Ստեղծված մրցակցությունը ստիպում է մասնակիցներին աճել, որն էլ առաջնային եմ համարում»,- ասաց Արտաշես Մեսրոպյանը:

Նրա խոսքերով՝ 2007 թվականին պարային օլիմպիադա անցկացնելու իրավունք ստացել են համաշխարհային պարային կազմակերպության փոխնախագահ Անդրեյ Կոկոուլինի կողմից, որը նաեւ հանդիսանում է համաշխարհային պարային օլիմպիադայի հիմնադիրը:

par4

Նշենք նաեւ, որ առաջնությանը մասնակցում էին 1500-ից ավելի անհատ կատարողներ եւ պարային համույթներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, եւ Վրաստանից: Եղան 150 մրցանակային տեղ 16 պարային ուղղություններում, 5 պարային անվանակարգերում, որոնք բաժանված էին 3 տարբեր տարիքային խմբերում:

par3

par2

par1

par9

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31