Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 10-րդ տուրում ՄՅՈՒ-ն կրկին Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ չկարողացավ հաղթանակ տանել: Թիմը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Բերնլիի» հետ:
Այդ խաղում տանտերերից նախ աչքի ընկավ գլխավոր մարզիչ «Առանձնահատուկ» Ժոզե Մոուրինյոն, որին գլխավոր մրցավար Մարկ Կլատտենբուրգը կարմիր քարտ ցույց տվեց՝ ուղարկելով տրիբունա: Երկրորդ խաղակեսում մարզչի ճակատագրին արժանացավ նաեւ Էրրերան:
Անգլիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խաղից հետո պորտուգալացին չի ներկայացել ոչ ֆլեշ-հարցազրույցին, ոչ էլ մամուլի ասուլիսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ AFP-ի