Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելյան կաղամբով եւ սնկով ռագու

Հոկտեմբեր 30,2016 12:30

Բրյուսելյան կաղամբը հայաստանյան շուկայում համեմատաբար նոր երեւույթ է: Չնայած իր օգտակարությանը՝ այս բանջարեղենն ինքն իրենով առանձնապես համեղ չէ, եւ այն գրավիչ դարձնելու համար պետք է համեմել տարբեր թանձրուկներով, համադրել այլ մթերքների հետ:

Անհրաժեշտ մթերքները

Բրյուսելյան կաղամբ- 0,5 կգ
Սունկ (կարող եք վերցնել միայն ագարիկոն (շամպինյոն) տեսակի կամ խառը՝ պորտոբելո եւ ագարիկոն)- 0,5 կգ
Մանր գլուխ սոխ- 4-5 հատիկ
Սխտոր-2-3 պճեղ
Բուսական յուղ- 2-3 ճաշի գդալ
Սպիտակ չոր գինի- 50 գրամ
Թթվասեր- 4 ճաշի գդալ
Համեմունքներ- ըստ ճաշակի՝ աղ, սեւ պղպեղ, խմելի սունելի, չորացրած ուրց եւ սամիթ
Թարմ սամիթ կամ համեմ եւ քունջութ՝ զարդարելու համար

snkov_ragu-5

Պատրաստման եղանակը

Բրյուսելյան կաղամբիկները մաքրել՝ վրայի շերտը հեռացնել, լվանալ: Մաքրել եւ լավ լվանալ նաեւ սունկն ու սոխը:

snkov_ragu-7
Թավայի մեջ տաքացնել բուսայուղը, բանջարեղենները լցնել մեջը: Եթե չունեք մանր գլուխ սոխ, ապա վերցրեք մի հատ մեծը եւ շերտատեք, կարող եք շերտատել նաեւ կաղամբն ու սունկը:

snkov_ragu-1 snkov_ragu-6

Տապակեք բոլոր բանջարեղենները միասին մոտ 20 րոպե՝ պարբերաբար խառնելով, ավելացրեք գինին, թողեք շոգեխաշվի, ապա ավելացրեք բոլոր համեմունքները եւ թթվասերը: Եվս 5-7 րոպե թթվասերով շոգեխաշվելուց հետո անջատեք, ավելացրեք մանրած թարմ կանաչին եւ քունջութը: Կարող եք մատուցել ե՛ւ որպես խավարտ՝ հավի ու ձկան հետ, ե՛ւ որպես ինքնուրույն ուտեստ:

snkov_ragu-3

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

29.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31