Բաթումում վաղն ավարտվում է կրտսեր պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է 29 շախմատիստ: Խաղացված տասը տուրից հետո մեր պատանիներից միայն երկուսն են տեղ զբաղեցնում իրենց տարիքային խմբի լավագույն տասնյակում:
12 տարեկանների մեջ Մարիամ Մկրտչյանը 7,0 միավորով ընթանում է յոթերորդ տեղում, իսկ 10 տարեկան տղաների պայքարում Նիկոլայ Հովյանը 7,5 միավորով տասներորդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ i1os.com-ի
Կարդացեք նաև