Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և շրջվել, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21014» մակնիշի 34 MM 177պ/հ ավտոմեքենան (վարորդ Կ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ):
Վարորդին տեղափոխել են «Արմենիա ՀԲԿ», որտեղ վերջինս անցել է համապատասխան բուժզննում:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ