Aravot.am-ի հետ զրույցում երգիչ Ռուբեն Հախվերդյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրային փոփոխություններին՝ ասելով. «Եթե փոխում ես համակարգը, պետք է փոխես նաեւ մարդկանց: Ոչ միայն փոխես, այլ շատերը պետք է քրեական պատասխանատվություն կրեն: Ժողովուրդը գիտի՝ ո՞վ եւ ինչքա՞ն միլիոն ու միլիարդ է կերել»:
Խնդրեցինք կարծիք հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մասին. «Ահագին ժամանակ՝ դժվար կարողանա…ես չգիտեմ՝ այդ տղային ի՞նչ քաջություն է պետք, որ կարողանա այս ամեն ինչի տակից…վատ, այլանդակ ժառանգություն է ընկել նրա ձեռքը: Եթե նա իսկապես ուզում է պայքարել, շատ կուզենայի նրան օգտակար լինել այդ հարցում»,-վստահեցրեց Ռուբեն Հախվերդյանը:
Հիշեցրեցինք, որ նոր կառավարության ծրագրում մշակույթին, ինչպես ոլորտի պատասխանատուներն են նշում, զգալի տեղ է տրված: «Զգալի» բնորոշումը լսելով՝ Հախվերդյանը հեգնեց. «Օյ-օյ-օյ…»: Հարցրեցինք՝ «ի՞նչ առաջարկ կա, որ կցանկանայիք ներառված լիներ կառավարության ծրագրում՝ մշակույթի մասով»:
«Թող մի մեծ աղբի գործարան սարքեն, որ աղբից ազատվի այս հանրապետությունը: Դա նույնպես մշակույթ է»,-պատասխանեց Ռուբեն Հախվերդյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«այլանդակ ժառանգություն»…
իր կողմանէ, իր համար,
վտանգավոր խօսքեր են ասոնք…
քանզի ահա թէ… ով էր ինք, առաջ
(եւ խօսքը միայն մարմնային տեսքին մասին չէ անշունտ…) ՝
https://a4-images.myspacecdn.com/images03/21/c2d2617247184cb58ce57527c1bbf06f/300×300.jpg
https://i.ytimg.com/vi/e8tFkrE2X7s/hqdefault.jpg?custom=true&w=336&h=188&stc=true&jpg444=true&jpgq=90&sp=68&sigh=UmSYkDrteylOoEPgNC3QhffMydE
https://lh3.googleusercontent.com/proxy/wJOYXOs9Wi0z6zngDdCNpN1c969HIpjX2B_bWfP40cuK462SQRfRx1iVysLQ0i9p1E635OdFFxCxzDKvdutDsw=w426-h320-n
դեռ բախտավոր է որ Համացանցը ստեղծվեց իր լաւ օրերից շատ ետք… անցյալի նկարներից դժվար է գտնել
մնացյալը արդէն միայն շիշը կարող է պատմել
իսկ վաղը իսկ, եթէ Պետությունը իրեն համերգ առաջարկէ,
յուղոտ վարձատրությամբ,
ինք արդէն դառնալու է իշխանավորների ամենաթունդ ջատագովը…
օրինակի համար՝
https://www.youtube.com/watch?v=TgHeghpNHP8
ուրեմն, նոյնպէս, լաւ թող մտածէ,
խօսելէ առաջ աղբի գործարանի մասին…
ալ կը բավէ, Ռուբեն…