Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 95 ամյակի շրջանակներում արտերկրից ժամանած պատվիրակության ներկայությամբ համալսարանում հանդիսավոր կերպով բացվեցին նոր լաբորատորիաներ։
Միջազգային ծրագրերի արդյունքում, համալսարանի, ինչպես նաև գործընկերների աջակցությամբ բացվեցին արդի սարքավորումներով հագեցված ճարտարապետական երեք ստուդիա, ինչպես նաև շիննյութերի, շինարարական կոնստրուկցիաների, ջերմագազամատակարարման և օդափոխության, հիդրավլիկայի, գրունտների մեխանիկայի լաբորատորիաներ։ Բոլոր լաբորատորիաները վերանորոգված են և կահավորված ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։
Տեխնիկապես հագեցված լաբորատորիաների հիմնումը ՃՇՀԱՀ-ի հիմնական քաղաքականություններից մեկն է, որը բխում է կրթության և գիտության որակի անընդմեջ զարգացման ռազմավարությունից։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան