Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Սոցիալապես անապահով ընտանիքները չպետք է զգային թվային հեռարձակման անցնելու բեռը

Հոկտեմբեր 29,2016 18:55

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունում սկսվեց թվային հեռարձակմանն անցման գործընթացը: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հոկտեմբերի 29-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ թվային հեռարձակմանը եւ դրա խնդիրներին:

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր փոխելը, ցանկացած նոր եւ լավ բան արժի ձեռք բերել եւ դրա վրա ծախս անել եւ ձեռք բերելու համար գնալ ինչ-որ զոհաբերությունների: Այլ հարց է, որ մեզ մոտ դա արվեց ինչպես մյուս գործերը՝ բավական վատ կազմակերպված էր, այսինքն՝ ներգրավվածության խնդիր կար: Պետք է լիներ ակցիա՝ մենք բոլորս պետք է իմանայինք, որ դա խիստ անհրաժեշտ է: Մենք չպետք է հետ մնանք ոչ մի բնագավառում՝ որեւէ կայսրության, որեւէ գլոբալ ծրագրի ծայրագավառ Հայաստանը չպետք է լինի»,- ասաց նա:

Ազատ Արշակյանը նշեց, որ այդ փոփոխությունները կատարելու համար անհրաժեշտ է, որ լինեին բարեգործական նվիրատվություններ. «Սոցիալապես անապահով ընտանիքները չպետք է զգային այդ փոփոխության բեռը, անհարմարությունները, նամանավանդ, վատ եւ թույլ պաշտպանված ընտանիքները, նույնիսկ նրանք պետք է շահեին: Սոցիալապես անապահով ընտանիքը, օրինակ, հետգնման մեխանիզմով ձեռք բերել: Ոչ միայն պետությունը՝ պետությունը պարտավոր էր կազմակերպել, խրախուսել, բայց նաեւ հասարակական կազմակերպությունները պետք է հետգնման մեխանիզմը աշխատեցնեին, մարդը պետք է շահագրգռված լիներ իր հեռուստացույցը հանձնել, լավը, նորը ձեռք բերել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31