Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյան. Թվային հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը ստանալ հնարավորինս հարմարավետ ձեւով

Հոկտեմբեր 29,2016 18:49

«Տեղեկատվության համար էականորեն կարեւոր է ինտերակտիվությունը»,- հոկտեմբերի 29-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Նա նշեց, որ թվային հեռուստատեսությունը այն նոր տեխնիկական ձեւաչափն է, որը հնարավորություն է տալիս տեղեկատվության սպառողին տեղեկատվությունը ստանալ իր համար հնարավորինս հարմարավետ ձեւով. «Ամենաէժան, ամենաշարքային կցորդ սարքերը առնվազն ունեն timeshift-ի հնարավորությունը: Timeshift-ը նա է, երբ ուղիղ եթեր դիտելիս անհրաժեշտություն ունես հեռուստացույցից մի պահ հեռանալ, դու ուղիղ եթերը դադար ես տալիս ուղիղ եթերում, վերադառնում ես սկսում ես նույն մասից դիտել ուղիղ եթերը: Այսինքն՝ ստիպված չես այդ պահին ինչ-որ կարեւոր պատճառով կորցնել հաղորդման մի մասը»:

Գրիգոր Ամալյանը նշեց, որ սարքերը հեռուստաընկերությունների էլեկտրոնային ծրագրերի հնարավորություն էլ ունեն. «Ցանկացած պահի մարդ կարող է տեսնել ամբողջ շաբաթվա համար բոլոր հեռուստաալիքների ծրագրերը: Ավելին՝ ոչ միայն կարող է տեսնել, այլեւ կարող է ծրագրել, թե որ օրը որ ժամին իր հեռուստացույցը ավտոմատ անցում անի եւ որ ալիքին միանա: Մի խոսքով՝ ինտերակտիվ բաղադրիչը շատ կարեւոր էր եւ մեր ժամանակի պահանջն էր»:

Ամալյանը ընդգծեց նաեւ, որ մինչ այս հեռարձակվող ֆիլմերը մեկ ձայնային հոսքի հնարավորություն ունեին. «Հիմա հեռուստաընկերությունները հնարավորություն կունենան, եւ կարծում եմ՝ շուտով իրենց կողմից որպես լրացուցիչ ծառայություն կառաջարկեն ֆիլմեր տարբեր ձայնային տարբերակով: Ենթադրենք՝ թարգմանության տարբերակը, բնօրինակի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31