Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյան. Աննախադեպ է, երբ նախագահի թեկնածուին անազատության մեջ են պահում

Հոկտեմբեր 29,2016 18:37

«Ինձ համար զարմանալի, անընդունելի է»,- երեկ «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կին, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ խոսելով ամուսնու գործի մասին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երեքշաբթի մերժել էր Անդրիաս Ղուկասյանի գործով բողոքը խափանման միջոցի երկարացման եւ գրավի կիրառման վերաբերյալ:  Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

Ըստ Անահիտ Թարխանյանի, աննախադեպ մի երեւույթ է, երբ նախագահի թեկնածուին ձերբակալում են եւ անազատության մեջ են պահում, եւ միջնորդությունները եւս մերժվում են. «Բոլոր քաղաքական գործիչները արտահայտվել են եւ ստորագրել են ի օգուտ Անդրիասի երաշխավորել են, եթե փոխվի խափանման միջոցը, եթե փոխվի ինքը չի խոչընդոտի, ինքը պատշաճ անձնավորություն է: Ես ուզում եմ հասկանալ՝ չէ՞ որ ամեն պատգամավորի հետեւում կանգնած է մի մեծ ընտրական խումբ, կանգնած են հազարավոր մարդիկ, ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը, որոնք երաշխավորում են Անդրիասի համար»:

Անահիտ Թարխանյանը նշեց, որ պետությունը կայանում է հիմնվելով երկու կարեւոր մույթերի վրա՝ օրենսդրության եւ բարոյականության. «Ինչպիսի բարոյականության մասին կարելի է խոսել, երբ քրիստոնեական կարեւորագույն սկզբունքը՝ սուտ մի՛ խոսիր, այստեղ խախտվում է, դրա մեջ ներառվում է նաեւ սուտ մատնությունը: Դրա մեջ հարվածի տակ են դնում ոստիկանությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31