Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ ՀՀ կառավարության ծրագրի շուրջ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների դժգոհություններին, թե «մշակույթը վերջին տեղում է ու պետք է համբերատար սպասի իր հերթին»:
«Համաձայն չեմ, թե կառավարության ծրագրում նախանշված կետերը կարող են նման պատկերացում թողնել: Համամիտ չեմ, որովհետեւ այս կառավարության ծրագրով մշակույթը հավասարապես քայլում է այլ բնագավառների հետ միասին: Այլ խնդիր է ընկալումը»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Որպես օրինակ նախարարը մատնանշեց, որ նկարիչների, թատրոններ եւ գրողների համար պետք է ձեւավորել համապատասխան պատվերներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև