Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության քաղաք»՝ Իրանի հարեւանությամբ. հայ փախստականները ցանկանում են «օկուպացված» տարածքներում քաղաք հիմնել (տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2016 17:04

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» նախագահությունն այսօր Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում կազմակերպեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար ազատագրված տարածքներում քաղաքի կառուցման նախագծի» քննարկումը:  Aravot.am-ի հետ զրույցում «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը տեղեկացրեց, որ նախագծի մասին առաջին անգամ բարձրաձայնել են 2011թ.-ին:

«ՀՀ-ում ԱՄՆ-ի, Միացյալ թագավորության, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իրանի, ՌԴ-ի դեսպանատներից չեն ասել, թե ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականն իրավունք չունի ապրելու մեզ համար ազատագրված տարածքներում, բայց կասկած են հայտնել՝ դժվար թե այդ քաղաքը դառնա «խաղաղության քաղաք»: Հասկանում ենք՝ քանի դեռ տարածքը կոչվում է «օկուպացված», այն դառնում է կոնսերվացված հակամարտության տարածք»,-նկատեց Մարիամ Ավագյանը:

mariam-avagyan

Մեր զրուցակիցը մասնավորեցրեց. «Ազատագրված տարածք ասելով նկատի ունենք այն յոթ շրջանները, որոնք կոչվում են «օկուպացված»: Բնակավայրի կառուցման նախագծի համար ընտրել ենք հարավային գոտին՝ Հագարի եւ Որոտան գետերի հովիտը, որովհետեւ այն Իրանի հարեւանությամբ է: Իրանը բարոյական նորմերով հագեցած պետություն է: Այդ տարածքում մեր անվտանգությունը կապահովի ԼՂՀ պաշտպանության բանակը, բացի այդ՝ նաեւ Իրանը: Մենք դրանում վստահ ենք»:

Մարիամ Ավագյանը նաեւ նշեց, որ այս ծրագրով ժամանակին դիմել են ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին. «Նրանք առանց արտաքին ուժերի հետ համաձայնելու՝ մեզ ընդառաջ քայլ չեն արել, բայց չեն էլ արգելել, այդ պատճառով մենք ինքնակազմակերպվենք»: Հավելենք, որ համագումարի տվյալներով՝ 1988-1992թ. ադրբեջանական «ցեղասպան մեքենայի» հետեւանքով փախստական է դարձել Ադրբեջանի ԽՍՀ-ում բնակվող մոտ 660.000 հայ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31