Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ համագումարը` դեկտեմբերի 17-ին

Հոկտեմբեր 29,2016 15:21

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:

Նիստում քննարկվել են Կոնգրեսի համագումարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Վարչությունը որոշել է.

Հիմնվելով կուսակցության կանոնադրության 6.4 կետի վրա, 2016թ.-ի դեկտեմբերի 17-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի երկրորդ (20-րդ) Համագումարը:

Հիմք ընդունելով կուսակցության կանոնադրության 8.2 (2) կետի պահանջը, սահմանել Համագումարի հետևյալ օրակարգը՝

ա) Նախագահի և վարչության հաշվետվությունը՝ կուսակցության ծրագրի և առաջին (19-րդ) համագումարի որոշումների կատարման մասին,

բ) Վերահսկիչ հանձնաժողովի հաղորդումը և եզրակացությունը՝ կուսակցության ֆինանսական միջոցների օգտագործման մասին,

գ) Կոնգրեսի Նախագահի ընտրություն,

դ) Կոնգրեսի վարչության ընտրություն,

ե) Կոնգրեսի վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն,

զ) Համագումարի բանաձևի ընդունում:

Հիմք ընդունելով կանոնադրության 6 և 8.2 (2) կետերի պահանջները, Համագումարը նախապատրաստելու նպատակով՝

ա) Հանձնարարել Կոնգրեսի Տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովին՝ մեկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և վարչության հաստատմանը ներկայացնել Համագումարի պատվիրակների ընտրության կարգի նախագիծը և տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովների հրավիրման ժամանակացույցը:

բ) Կոնգրեսի Նախագահի և ընտրովի մարմինների ընտրության կարգի նախագիծը մշակելու նպատակով, ձևավորել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Սամվել Աբրահամյան, Ավետիս Ավագյան, Վահագն Հայոցյան, Սարգիս Թամազյան, Բագրատ Անդրեասյան: Հանձնարարել աշխատանքային խմբին՝ ընտրության կարգի նախագիծը վարչության քննարկմանը ներկայացնել երկշաբաթյա ժամկետում:

գ) Հանձնարարել վարչության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին՝ մեկամսյա ժամկետում կազմել և վարչության քննարկմանը ներկայացնել վարչության հաշվետվության նախագիծը:

դ) Համագումարի բանաձևի նախագիծը մշակելու նպատակով, ձևավորել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Արման Մուսինյան, Վլադիմիր Կարապետյան, Աշոտ Սարգսյան, Վոլոդյա Հովհաննիսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան: Հանձնարարել աշխատանքային խմբին՝ բանաձևի նախագիծը վարչության քննարկմանը ներկայացնել մեկամսյա ժամկետում:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31