Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ապրելակերպը նախընտրածներին արդեն ձյունն էլ չի խանգարի (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 29,2016 15:19

Առողջ ապրելակերպի սիրահարները, չնայած սառն ու մառախլապատ եղանակին, այսօր առավոտյան կրկին հավաքվել էին մարզահամերգային համալիրի մերձակա ազատ տարածքում՝ մասնակցելու զանգվածային մարզումներին:

Նրանց մեծ մասն, ինչպես երեւում է, որոշել է դառնալ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու աէրոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիայի համատեղ կազմակերպած «Կյանքը՝ սպորտի ռիթմով» ծրագրի մշտական մասնակիցը:

Ովքեր արդեն երրորդ անգամ են մասնակցում մարզումներին, միանգամից կազմեցին իրենց խմբերը՝ քաշ գցել ցանկացողների, մկանային զանգված հավաքողների եւ պարզապես՝ առողջարարական ֆիզկուլտուրայի:

Կրկին կային նաեւ նորեկներ, որոնց հետ մարզիչները զրուցելով ու ֆիզիկական եւ առողջական վիճակին ծանոթանալով, յուրաքանչյուրին բաշխեցին ըստ համապատասխան խմբերի ու մարզումներն սկսվեցին:

fitnes3

Aravot.am-ը զրուցեց պրեմիում կարգի մարզիչ Արթուր Հարությունյանի հետ, որը 10 տարվա մարզչական աշխատանքի փորձ ունի: «Ակումբը, որտեղ ես աշխատում եմ, արդեն երեք տարի Երեւանի բացօթյա տարածքներում նման մարզումներ կազմակերպում է: Եվ նկատել եմ, որ հատկապես երիտասարդները համալրում են ֆիթնեսով եւ առողջ ապրելակերպով զբաղվել ցանկացողների շարքերը: Այս նոր ծրագիրը լրացուցիչ թափ է հաղորդում առողջ երիտասարդություն, առողջ ծնողներ, առողջ երեխաներ ունենալու նպատակին: Հենց դրա համար են այստեղի մեր մարզումները բացարձակ անվճար բոլոր ցանկացողների համար: Մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, որ մարզումները մշտապես են անցկացվելու՝ նույն օրը, նույն ժամին: Առայժմ այստեղ՝ մարզահամերգային համալիրի մերձակա տարածքում: Իսկ ձմռան ավարտին խմբերը մարզիչների ղեկավարությամբ կբաժանվեն ու պարապմունքները կանցկացվեն նաեւ մայրաքաղաքի տարբեր զբոսայգիներում» – ասաց մարզիչը:

fitnes2

Հարցին, թե առաջադրվող ծանրաբեռնվածությունները կարո՞ղ են հակառակ ազդեցություն գործել հատկապես ֆիզիկական պատրաստվածություն չունեցողների վրա, մարզիչը պատասխանեց. «Մենք ամեն անգամ նախապես տեղեկանում ենք յուրաքանչյուրի ֆիզիկական եւ առողջական վիճակի մասին, բացատրում, թե ամեն մեկն ինչ չափաբաժնով պարապի: Բայց որպեսզի իրենց ավելի ապահով զգան, հորդորում ենք նաեւ խորհրդակցել բժշկի հետ: Թեեւ, այն ծանրաբեռնվածությունը, որ մենք տալիս ենք սկսնակներին, շատ թեթեւ են ու դրանք անում են բոլորը, ովքեր ամեն օր մարզվում են ինքնուրույն: Իսկ երբ վարժությունների համալիրը ավելի շատ մշտապես պարապածների կամ պրոֆեսիոնալների համար է, այդպիսիններին առանձնացնում ենք, իսկ մյուսները մեկ այլ մարզչի ղեկավարությամբ իրենց պատրաստվածության աստիճանին համապատասխանող լիցքային վարժություններ են անում:

Հերթական մարզման հավաքին մարզիչներն ու մարզվողները պայմանավորվեցին հաջորդ շաբաթ կրկին նույն ժամին հանդիպել նույն տեղում, թեկուզ ձյուն էլ տեղա:

fitnes

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուֆ… քիչ մըն ալ այսպէս բաներ ցոյց տվէք, մի քիչ ուրախանանք, սրտերը թեթեվանան

    ինչ ալ սիրուն տեղ են համախմբվել մարզանք ընելու համար…

    կեցցէ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31