ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղեկացնում է. «Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհուրդը 2016-ի սեպտեմբերի 13-ի թիվ 90 որոշմամբ երկարամյա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության, համալսարանում տնտեսագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար ինձ շնորհել է պատվավոր պրոֆեսորի կոչում։
Գիտեք սա ինձ համար մեծ բան է։ Երրորդ անգամ է, որ հայաստանյան համալսարանը ինձ նման բան է շնորհում։ Սա թանկ է։ Արտասահմանյան նմանատիպ կոչումներից թանկ։
Շնորհակալ եմ գիտխորհրդի բոլոր անդամներից, ռեկտոր Արմեն Դարբինյանից, էդվարդ Սանդոյանից»: