Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող ընկերության աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել

Հոկտեմբեր 29,2016 10:44

Վանաձորի նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ը ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների մի մասի աշխատավարձը: Այս մասին ահազանգել են Ընկերության երեք աշխատակիցներ՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Նրանք հայտնել են, որ Ընկերությունում աշխատում են 2007թ.-ից: 2015 թ.-ից արդեն աշխատավարձերի վճարումը սկսել է ձգձգվել, և այսօր Ընկերության տարբեր աշխատակիցներ մի քանի ամսվա չվճարված աշխատավարձ ունեն:

«Լոռիի ՃՇՇ»-ի նախկին աշխատակից Աշոտ Քարտաշյանը  նշեց, որ, ընդհանուր առմամբ 5 ամսվա չվճարված աշխատավարձ միայն ինքն ունի, ոմանք դեռևս չեն ստացել նույնիսկ 2014-2015թթ.-ի որոշ ամիսների աշխատավարձեր, սակայն դրա մասին բարձրաձայնում են միայն հիմա, երբ Ընկերության սեփականատեր Սամվել Դարբինյանն այլևս քաղաքապետ չէ:

Սամվել Դարբինյան Ընկերության տնօրեն Արայիկ Վարդանյանը անորոշ պատասխան է տալիս՝ «Փող չկա, չգիտենք երբ կլինի»:

Խնդրին լուծում տալու խնդրանքով երկու անգամ դիմել են ՀՀ Լոռու մարզպետին, որն էլ առաջին անգամ ընդառաջելուց հետո երկրորդ անգամ հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ խնդրի լուծումը դուրս է իր լիազորություններից:

«Լոռիի ՃՇՇ»-ի ներկա և նախկին մի խումբ աշխատակիցներ աշխատավարձերի չվճարման հարցով պատրաստվում են նամակով դիմել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31