Էվարիստ Գալուան՝ բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից (հանրահաշվագետ, երկրաչափագետ) մեկը, 21 տարեկան հասակում, մոտ 1 օրվա ընթացքում՝ (նա ընդամենն այդքան ժամանակ ուներ, քանզի ճիշտ այդքան ժամանակ հետո հրավիրված էր մենամարտի, որի ժամանակ էլ նենգ կերպով սպանվեց) մի կերպ հասցրեց ձևակերպել սկզբունքներ, որոնց վրա է կառուցված հանրահաշվական հավասարումների տեսությունը և հանրահաշվական ֆունկցիաներից կախված ինտեգրալների մասին հիմնական թեորեմները: Ըստ էության, նա ստեղծեց հանրահաշվական վերջավոր տարրերի ամբողջական տեսություն՝ խմբերի տեսությունը, որն այժմ կոչվում է նրա անունով: Այս ամենում նրա ամենամեծ խորհուրդը կայանում էր նրանում, որ նա փորձում էր իր ամբողջ անելիքը բաշխել այդ 1 օրվա վրա և երբ տեսնում էր, որ ինչ-որ մաս չի հասցնում՝ ի հնարավորին շատ բացել, գրառում էր կատարում և նշում, որ ավելին չի կարող բացել, քանզի ժամանակը թույլ չի տալիս: Այո, Գալուան հանճար էր…
Երևի իմաստավորված կլիներ այս առաջարկություններն ուղղել Ձեր նշանակման երկրորդ օրը, սակայն ինձ ժամանակ էր հարկավոր Ձեր ելույթներից, մոտեցումներից, դրանց իրատեսականին մոտ լինելուց ինչ-որ կերպ հասկանալ Ձեր մտադրությունների մասին, որպեսզի դրանց հենքի վրա ձևակերպեի հնարավոր, անհրաժեշտ և առաջնային սեղմ առաջարկությունները, քանզի խոսքը գնում է մի պետության կառավարման համակարգի սկզբունքների և դրա հենքի վրա մշակված կառավարության գործունեության մեկ տարվա ծրագրի մասին: Իհարկե, այստեղ մոտեցումները կարող են բազմաթիվ լինել, սակայն կան այնպիսինները, որոնք պարտադիր են ցանկացած մոտեցման պարագայում: Այլ խոսքով, եղած փիլիսոփայություններից պետք է փորձել ընտրել լավագույնը՝ օպտիմալը, որը ֆունկցիա է հազարավոր պարամետրերից:
Ես հատուկ չեմ անդրադառնա կադրային քաղաքականությանը, քանզի մեր երկրում կառավարման դասական համակարգեր չեն գործում, որի հետևանքով կադրային համակարգը ձևավորվելու է զուտ ՀՀ նախագահի և Ձեր անձնական մոտեցումներից ելնելով: Փորձեմ սեղմ կերպով ձևակերպել առաջարկությունները.
Հնարավորինս սեղմ ժամկետում պետական կառավարման, կառավարության առընթեր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, ծառայություններից, խորհուրդներից, վարչություններից, դատա-իրավական, բանկային, վերահսկողություն իրականացնող համակարգերից ստանալ տեղեկատվություն վերը նշված մարմինների տարեկան շահառուների միջին թվի և իրականացվող գործառույթների տարեկան ծավալային արտահայտությունների վերաբերյալ, որոնց արդյունքում հնարավոր կլինի պատկերացում կազմել պահանջվող աշխատակիցների մասնագիտական որակավորման ու համապատասխան քանակական ցուցանիշների վերաբերյալ, որի հիման վրա կորոշվեն վերը նշված կառույցների անհրաժեշտ աշխատակիցների օպտիմալ աշխատակազմերը:
Կարդացեք նաև
Լուծարել քաղծառայության խորհուրդը և քաղծառայողների աշխատանքի ընդունման մրցույթները և մասնագիտական որակավորման վերապատրաստումներն ու ատեստացիաները համապատասխանաբար իրականացնել վեր նշված կառույցների միջոցով՝ ուղիղ հեռարձակմամբ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օպտիմալացնել կառավարության կառուցվածքը՝ նախարարությունները միավորելով և դրանց թվաքանակը հասցնելով 9-ի.
1). Պաշտպանության նախարարություն:
2). Արտաքին գործերի նախարարություն՝ միացնելով Սփյուռքի նախարարության չկրկնվող գործառույթները, վերացնելով Սփյուռքի նախարարությունը:
3). Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
4). Առողջապահության, աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարություն:
5). Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարություն:
6). Էներգետիկայի, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություն:
7). Տարածքային կառավարման նախարարություն:
8). Ինտեգրացիոն գործընթացների նախարարություն:
9). Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարություն:
Կառավարությանն առընթեր կոմիտեների թիվը հասցնել 1-ի.
1). Պետական եկամուտների և Պետական գույքի կառավարման կոմիտե:
Կառավարությանն առընթեր կոմիտեների և այլ կառույցները՝ ի հնարավորին միավորելով և դարձնելով կոմիտեներ՝ պետական կառավարման մարմինների կազմում:
Բոլոր մարզպետարանների վերացում և դրանց լիազորությունների վերաբաշխում տեղական ինքնակառավարման մարմիններին:
Նախագահականից, Ազգային Ժողովից, կառավարությունից, պետական կառավարման մարմիններից, …, մինչև ամենաներքևի մակարդակի կազմակերպությունների տարեկան ֆինանսական նախահաշիվների և գնումների պլանների բացարձակ հիմնավորում և բոլոր պետական գնումների իրականացում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող օրենսդրության շրջանակներում՝ բացառությամբ հիմնավորված շտապ ու անհետաձգելի գնումների:
Ամենաշատը 3-5 հատ մշտական հիմունքներով գործող ծառայողական մեքենա ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության աշխատակազմերին, մեկական մեքենա մշտական հիմունքներով՝ նախարարներին և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին: Եվ նույն կառույցներին սպասարկող մեկ հավաքակայան՝ թվով 30 մեքենաներ, զուտ միայն արտասահմանյան հյուրերի տրանսպորտային սպասարկման ծառայություններն իրականացնելու համար:
Վերը նշված բացառապես բոլոր կառույցներին կից կազմավորել անվճար հիմունքներով հասարակական խորհուրդներ՝ բաղկացած ճանաչված մտավորականներից, հասարակության ներկայացուցիչներից և կառույցի իրականացվելիք գործառույթներին համապատասխան՝ մեկական մասնագետներից, նրանց տրամադրելով մշտական աշխատանքային տարածք՝ տվյալ կառույցի կատարած ծախսերի հիմնավորվածության, օրենսդրությանը համապատասխանության մշտական վերահսկողություն իրականացնելու լիազորություններով:
Կառավարության ծրագրի վերաբերյալ մտորումներ և առաջարկություններ
Նախ` նշեմ, որ կառավարության ծրագրում՝ որպես մեկ միասնական փաստաթուղթ, պահպանված չեն հայոց լեզվի ճիշտ կիրառման որոշ սկզբունքներ: Չեմ տիրապետում, թե ծրագրում տարեթվերը՝ ժամանակահատվածները և թվային տվյալներն ինչ վերլուծական բազայի և մեթոդիկայի հիման վրա են հաշվարկված, սակայն վստահում եմ հաշվարկների իրատեսական լինելուն և ուզում եմ որոշ առաջարկություններ անել՝ ծրագրի բաժիններին համապատասխան.
1). ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
Այս բաժնի վերաբերյալ որոշ առաջարկություններ տեղ են գտել սույն նյութի առաջին մասում:
2). ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Այս բաժնի բոլոր կետերը չափազանց կարևոր են, սակայն կայուն տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ են ավելի իրատեսական, գուցե և դժվար իրականանալի դրույթներ, որոնք բացակայում են: Դրանցից են.
ա). Տարբեր ճյուղերում արդյունաբերական ապրանքների արտադրության և արտահանման խթանում:
բ). Տարատեսակ արտադրությունների համար համապատասխան միջավայրի ձևավորում, դրանց արտահանման համար հարկային և մաքսային արտոնությունների տրամադրում:
գ). Փոքր և միջին ձեռներեցներին երկարաժամկետ արտոնյալ վարկերի և հարկային արտոնությունների տրամադրում:
դ). Տնտեսվարողների համար հավասար պայմաններով միջավայրի ստեղծում:
ե). Արտագաղթի նվազեցում նոր աշխատատեղերի բացման միջոցով:
զ). Օրենսդրական դաշտի հստակեցում և կարգավորում:
է). Փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվող տնտեսվարողներին հարկային և այլ ստուգումներից ազատում:
3. Գյուղատնտեսություն
ա). Հակակարկտային կայանների ավելացում:
բ). Գյուղացիներին և գյուղացիական տնտեսություններին մատուցվող ոռոգման ջրի սակագների աստիճանական նվազեցում և ոռոգման ջրով ապահովման լրացուցիչ ծրագրերի իրականացում:
գ). Գյուղացիներին և գյուղացիական տնտեսություններին ԵՄ-ից և այլ դոնորներից ստացվող գյուղատնտեսական դրամաշնորհների ծախսման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման թափանցիկության ավելացում:
դ). Գյուղացիներին և գյուղացիական տնտեսություններին երկարաժամկետ արտոնյալ վարկերի տրամադրման ծավալների ավելացում:
Այս առաջարկությունները շարունակելի են, դրանք վերջնական չեն: Նշված առաջարկությունները հիմնականում վերաբերվում են պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգերի կառուցվածքին և դրանց ու այլ կառույցների օպտիմալ կառավարման սկզբունքներին:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Սենց առաջարկություններ տեննաներով են, համոզված եմ, բերում Ձեր խմբագրություն:
ամեն մեկի խելքին փչում ա իր ահնճարեղ բաները հրամցնել
Ուանող վախտ էի լուրջ վերաբերվում սենց բաների 2000ականներին:
ՀԻմա արդեն էս էլ անախրոնիզմ: