Լրահոս
Օրվա լրահոսը

Չարժե, որ Կարեն Կարապետյանը բնակչության աջակցության հետ մեծ հույսեր փայփայի. «Ազգ»

Հոկտեմբեր 29,2016 10:12

Վարչապետի առանձին մտքեր լսելիս կամ կառավարության առանձին ծրագրային դրույթներ կարդալիս, «դեժա վյու»-ի տպավորություն է ստեղծվում: Մասնավորապես, «փոփոխությունները պետք սկսել մեզանից», «մեր երկրի գերագույն արժեքը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է» կամ «երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն կառավարության խնդիրն է, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու»: Սա ասում էր նաեւ Տիգրան Սարգսյանը, փոխելով կառավարության կազմից տնտեսական բլոկի նախարարներին եւ կոչ անելով «մեր երկրի գերագույն արժեք» քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել ստվերի բացահայտմանը ընդամենը մի քայլ կատարելովՙ պահանջելով ՀԴՄ կտրոնները: Անգամ խթաններ ստեղծվեցին՝ գումարի հետ վերադարձ, վիճակահանություն, բայց ապարդյուն՝ «մեր երկրի գերագույն արժեք» քաղաքացին չցանկացավ որեւէ մասնակցություն ունենալ այն ժամանակ հռչակած «փոփոխություններից» գոնե մեկին: Այս առումով չարժե, որ Կարեն Կարապետյանը բնակչության աջակցության հետ մեծ հույսեր փայփայի: Առավելագույնը, որ նա կարող է ակնկալել, որ այդ նույն քաղաքացին գոնե չխանգարի երբեմն ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներին:

Կառավարության հռչակած ռազմավարական խնդիրները նույնպես չեն տարբերվում նախորդ՝ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների խնդիրներից: Դրանք են՝ կոռուպցիայի եւ ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում, աղքատության դեմ պայքար եւ միջին խավի ընդլայնում, գործազրկության կրճատում, սոցիալական արդարության հաստատում, արտահանմանն ուղղված արտադրության խթանում եւ այլն: Այսինքն, այս պահի դրությամբ երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին է խոսքը: Անարդար կլինի ասել, թե նախորդ կառավարությունները դրանց լուծման ուղղությամբ քայլեր եւ բարեփոխումներ չեն կատարել: Հետեւաբար, այստեղ խոսքն ավելի շատ պետք է լիներ այդ քայլերի շարունակականության եւ դրանք ավելի արագ տեմպերով առաջ տանելու մասին: Մասնավորապես, տարբեր օղակներում մեկ պատուհանի ներդրման, տեսչական ստուգումներից տնտեսվարողին հնարավորինս զերծ պահելու, ռիսկայնության հիման վրա ստուգումներ կատարելու, լիցենզիաների պարզեցման եւ կրճատման, պետություն-մասնավոր համագործակցության, արտահանման ծրագրերին հարկային արտոնություններ տալու, գնումների համակարգում կոռուպցիոն ռիսկերի եւ մի շարք այլ միջոցառումների, որոնք սկսվել են եւ որոնք պետք է շարունակություն ունենան:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31