«Չեմ կարծում, թե իր խոսքը ՀՀԿ-ականներին էր ուղղված, ինչպես դուք եք ասում: Նա ասում է` բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն վիրավորել են»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ներում է բոլոր մարդկանց, ում հետ գժտվել էր, ովքեր իրեն վիրավորել էին, դուք ձեզ ներված զգո՞ւմ եք` ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Դավթյանը: Դիտարկմանը, որ 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ՀՀԿ-ական գործիչներն էին վիրավորանքներ հնչեցնում Գագիկ Ծառուկյանի հասցեին, մականունով կոչում նրան, Արտակ Դավթյանը հակադարձեց. «Ես չեմ կարծում, որ ես որեւէ մեկին վիրավորել եմ: Եթե որեւէ մեկին էլ վիրավորում եմ ինչ-որ իրավիճակում` ինքս անմիջապես ներողություն եմ խնդրում: Հարցի պատասխանի հասցեատերը ամենեւին ես չեմ»:
Հիշեցնենք. 2015-ի հայտնի իրադարձություններից հետո Արտակ Դավթյանը կարծիք էր հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը թագավոր է հռչակել իրեն, հրովարտակներ է արձակում եւ այլն:
Զրույցի մանրամասները` վաղվա «Առավոտում»:
Կարդացեք նաև
«Առավոտ»
28.10.2016