Ռուսաստանի Սուպերլիգա 1 առաջնության 5-րդ տուրում Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը արտագնա խաղում 64:68 հաշվով պարտվեց մերձմոսկովյան «Խիմկիին»: Մինչ այս հանդիպումը երկու թիմերն էլ չորսական պարտություն էին կրել: «Ուրարտուն» դարձավ միակը, որ դեռ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ BC Urartu-ի