Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը:
Այսօր կայացած 5-րդ տուրում բոլոր պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան, որից հետո մրցաշարային աղյուսակի վերին հատվածում դասավորվածության փոփոխություն եղավ: Առաջատարը՝ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը պարտություն կրեց եւ դիրքը զիջեց միջազգային վարպետ, 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին:
Նախորդ տուրից հետո 3-րդ հորիզոնականում ընթացող Մանուել Պետրոսյանն էլ նահանջեց մեկ աստիճանով: Առաջատարների եռյակը հիմա եզրափակում է միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chessfed.am-ի