Լրահոս
Օրվա լրահոսը

Բիոզուգարանը ստրատեգիական տեսլական էր, չհասկացանք

Հոկտեմբեր 28,2016 23:40

Անընդհատ մտածում էի, թե ինչու էն «նեղ մաջալին» բիոզուգարանները հայտնվեցին Երևանում: Ի վերջո հասկացա: Այո, այս տեմպերով Երևանը քանդելու արդյունքում միակ տուրիզմը, որ կարող է Երևանում զարգանալ, գաստրոնոմիական տուրիզմն է: Իսկ այդ պարագայում ինչն է դառնում ստրատեգիական, եթե ոչ՝ բիոզուգարանը:

Եթե մեզ թվում է, որ եվրոպացի տուրիստները եվրոպական «կայֆերի» համար են գալու Երևան, սխալվում ենք: 200 տարի զարգանանք, նման «կայֆեր» առաջարկել ի վիճակի չենք լինի: Եթե թվում է, թե գալիս են պատկերասրահ, տուն-թանգարան, բան գնալու՝ սխալվում ենք: Եվրոպական թանգարաններ տեսածներ, ասեք :

Վերջին հաշվով մեր եվրոպական տոնավաճառներից Գուչիի կոստյում առնելու համար էլ, հաստատ չեն գալու: Որովհետև նույնիսկ եվրոպական օդանավակայանների «մոլ»-երը շատ հաճախ համարյա մեր քաղաքի չափ են, ոչ թե մեր «մոլ»-երի:

Եթե հույսներս ճապոնացիներն ու չինացիներն են՝ նրանք էլ սիրում են օպերա-մօպերա գնալ, դասական «կայֆերի» մեջ են, հին շենք բան են սիրում լուսանկարել, աշխարհահռչակների հետ սելֆի-մելֆի անել: Օպերայի շենքի համար դժվար թե գան: Էդ շենքն էլ ոնց որ Հյուսիսային պողոտայի «տեսքը» գցում է, հնարավոր է մի օր պայթեցվի:

Ուրեմն ինչ. մնա՞ց գաստրոնոմիական տուրիզմը:

Հ.Գ. Եթե խորքային, կրեատիվ գաղափարներ, տեսլականներ չկան քաղաքի զարգացման, տուրիզմի զարգացման համար, եթե Այբ-ֆե մտածված, դետալացված, քննարկված ու հաստատված չի ամեն ինչ, եթե օրենքի ուժով դետալացված գաղափարները պարտադրված չեն, կքանդեն-կսարքեն, ճարտարապետական շատրվանները կքանդեն՝ օլիգարխի տան բակի ավազաններ կսարքեն, պատմական պատը կներկեն-կսիրունացնեն, պատմական փողոցը կարմիր-դեղին սալիկներով կսալիկապատեն, նորմալ ա: Եթե մշակույթդ չի ճաշակի օրենսդիրը, ճաշակին էլ ընկեր չի լինի:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31