Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվեցին 4 հաղթող ֆիլմերը

Հոկտեմբեր 28,2016 21:40

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայացավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, կինեմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 վավերագրական ֆիլմերից ժյուրին մրցանակները շնորհել է 4 ֆիլմի:

Ասուլիսին ամփոփվեցին հայկական ֆիլմերի մրցանակաբաշխության քվեարկության արդյունքները` Հայաստանի անկախության 25-ամյակի հոբելյանին նվիրված 2016թ. լավագույն վավերագրական ֆիլմերը:

2 3

«Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» թեմայով էր: Մրցանակաբաշխությանը ներկայացվել էին 11 ֆիլմ, սակայն ռեժիսոր Վ.Գևորգյանցի «Դարերի կանչը» ֆիլմը ռեժիսորն ինքն էր հանել մրցանակաբաշխությունից: Ներկայացվող ֆիլմերը պետք է համապատասխանեին տրված չափանիշերին, որոնց կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, որը ժյուրիի անդամ էր, անդրադարձավ իր խոսքում. «Ֆիլմը պետք է ունենար նպատակ, միասնության գաղափար, բովանդակություն, անպայման նվիրված լիներ անկախության 25-ամյակին: Կարևոր է նաև ստեղծման տարեթիվը`առնվազն 2 տարի: Ֆիլմերից միայն մեկը` «Փրկության քարտեզը», նվիրված էր Հայոց ցեղասպանությանը:

Ֆիլմերը մանրամասն դիտելուց հետո ժյուրին հատուկ փակ քվեարկություն է անցկացրել, որի արդյունքում ընտրվել են 4 ֆիլմ` «Կհաղթենք միայն միասին» (ռեժիսոր Գեորգի Կևորկով), «Փրկության քարտեզ » (ռեժիսոր Արամ Շահբազյան), «Հատուցում» (ռեժիսոր Արտյոմ Երկանյան), 4-րդ խրախուսական մրցանակը տրվել է երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանին`«Մեր անձնագիրը, մեր հոգսերը» ֆիլմի համար:

Տաթեւ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31