Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Թամանյանն արել է նաեւ ոչ կարեւոր շենքեր. Նա կապ չուներ տպարանի քանդված շենքի կենտրոնական մասի հետ»

Հոկտեմբեր 28,2016 21:21

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում առաջին տպարանի շենքի քանդման վերաբերյալ ասաց՝ կենտրոնական հատվածն է քանդվել, որի մասին վաղուց որոշում կար. «Քաղաքաշինական խորհուրդը նայել էր մի նախագիծ, որը չընդունվեց, բայց այդ կենտրոնական մասի քանդելուն ոչ ոք դեմ չէին: Մյուս 2 կորպուսները մնալու են»:

Պարոն Պողոսյանն ասաց, որ տեղում նախատեսվող շինության նախագիծը քննարկման կարիք ունի, կարելի է այն վերանայել:

Նշենք, որ կառուցապատողի ներկայացմամբ՝ նախատեսվում է տեղում հյուրանոց կառուցել:

Հիշեցնենք, որ համար 1 տպարանի շենքի ճարտարապետներից է Ալեքսանդր Թամանյանը, շենքը կառուցվել է 1920-ական թվականներին:

Չնայած այս շենքն ընդգրկած չէ պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների պետական ցանկում, սակայն սոցիալական ցանցերում բուռն արձագանք եղավ շենքի քանդման կապակցությամբ: Երեւանցիների դիտարկմամբ՝ Թամանյանի նախագծած 100 տարվա շենքը որպես պատմություն պետք է պահպանվի:

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանի կարծիքով էլ՝ «Թամանյանը արել է նաեւ տարբեր տեսակի ոչ կարեւոր շենքեր: Նա շատ բեղմնավոր ճարտարապետ է եղել, բայց Թամանյանը կապ չուներ այդ շենքի կենտրոնական մասի հետ, դա ուղղակի հետո սարքած բան էր: Պարզապես հիմա ինչ մնացել է, դա պետք է վերականգնվի, իհարկե կարելի է վերանայել նախագիծը, որպեսզի համահունչ լինի մյուս շենքերին, բարեբախտաբար ամբողջ շենքը չեն քանդել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31