«Սասնա ծռեր» շարժման ներկայացուցիչների՝ դեպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ կազմակերպած բողոքի երթին այսօր մասնակցում էր նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նրան եւս, ինչպես «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների եւ «Սասնա ծռեր» խմբի ընտանիքի անդամներին, տեւական ժամանակ է՝ արգելված է տեսակցությունը:
Անահիտ Թարխանյանն Aravot.am-ին հայտնեց, որ վերջերս թույլատրել են հանդիպել Անդրիաս Ղուկասյանի հետ: «Շատ ծանր է այս ամենը…Երեխաս վերջին շաբաթում ջերմությամբ պառկեց: Բժիշկները գալիս էին եւ որեւէ պատճառ չէին կարողանում ասել: Հանգստացնող դեղերով հազիվ երեխային հանեցին այդ վիճակից: Հետո պարզվեց՝ հասկացանք, որ հոր հանդեպ կարոտի հետեւանքն է: Դրանից հինգ օր անց տեսակցության արգելանքը հանեցին, ու չեք պատկերացնի, թե աղջկա դեմքը ոնց բացվեց…»,-հուզմունքով պատմեց տիկին Թարխանյանը՝ նկատելով, որ երեխաները չպետք է նման վերաբերմունքի արժանան եւ հոգեբանական ծանր վիճակում հայտնվեն:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ