Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սասնա ծռեր» շարժման ներկայացուցիչներն այսօր Ազատության հրապարակից բողոքի երթ կազմակերպեցին դեպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Օմբուդսմանին ներկայացվելիք նամակում շարժման անդամները, մասնավորապես, գրել են. «Պահանջում ենք Ձեր միջամտությունը ՀՀ պատկան մարմինների ղեկավարների առաջ՝ ողջամիտ ժամկետներում կազմակերպելու հանդիպումներ՝ քաղբանտարկյալների եւ նրանց ընտանիքների անդամների ու հարազատների միջեւ»:
ՄԻՊ գրասենյակում օմբուդսմանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ Արման Թաթոյանն այս պահին հանրապետությունում չէ:
Կարդացեք նաև
ՄԻՊ տեղակալ Արմեն Մաշինյանն էլ լրագրողներին հայտնեց, որ ՄԻՊ-ը կուսումնասիրի ցուցարարների նամակի բովանդակությունը, ինչից հետո պարզ կլինեն նրա ձեռնարկելիք քայլերը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
պատկերները ոնց որ աւելի խոշոր եւ մեծաթիվ են քան թէ «երթ»ի մասնակիցների քանակը…
ամէն դէպքում, այս վարքագծով,
լաւ է որ այս անձիքը ճանաչում եւ հարգում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտօնն ու հեղինակությունը