Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Նոր կառավարության համար ամենամեծ փորձությունը Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրումն է

Հոկտեմբեր 28,2016 19:55

«Խոչընդոտները տեխնիկական չեն՝ քաղաքական են»,- հոկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին, ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ ի սկզբանե խնդիրը պայմանավորված է եղել Արեւելյան գործընկերության նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքով. «Ե՛վ 2013 թվականով, ե՛ւ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններով ուղղակի, շատ պատկերավոր ասած, Ռուսաստանը փորձեց սպանել Արեւելյան գործընկերությունը: Ինքս տեղյակ եմ, մասնակից եմ եղել Արեւելյան գործընկերության շեշտադրումների փոփոխությանը, գերմանական կողմը շահագրգռված էր, որպեսզի տարբերակված մոտեցումներ լինեն, եւ առանձին երկրների հետ կապված փակուղիները վերանան: Բայց ես չեմ կարծում, որ ընդհանուր առմամբ գերմանական կողմի այս մոտեցումները, այնուամենայնիվ, նշանակում են Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնություն այնպես, որ Արեւելյան գործընկերությունը, թեկուզ վերախմբագրված, շարունակվի»:

Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ պայմանագրի ստորագրման վերաբերյալ իր զգուշացումները շարունակվում են, եւ ինքն այնքան էլ վստահ չէ, որ այս տարվանից պաշտոնապես սկսված բանակցությունները անգամ շրջափուլերի ավարտից հետո կարող են հիմք հանդիսանալ փաստաթղթի ստորագրման համար: Նա ընդգծեց, որ նոր կառավարության համար ամենամեծ փորձությունը Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրումն է. «Ես համարում եմ, որ այս նոր կառավարությունը, եթե իսկապես անկեղծ է իր հայտարարություններում, ապա ինձ համար, թերեւս, վերին աստիճանի փորձաքար է լինելու, թե արդյոք ինքը կարողանալու է ստորագրել Հայաստան-Եվրամիություն շրջանակային պայմանագիրը: Սա վերին աստիճանի մեսիջային է լինելու Կարեն Կարապետյանի առաքելության եւ նրա հայտարարությունների խորության եւ նաեւ Հայաստանի տնտեսության համար՝ այս անորոշությունները եւ փակուղիները վերացնելու առումով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31