Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը` տպարանի պայթեցված շենքի մասին. «Մի երեւելի շենք չէր»

Հոկտեմբեր 28,2016 18:15

Տպարանի շենքը նախարարի մանկության հուշերից է, բայց խնդիրը սեփականության դաշտ է տեղափոխվել:

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս է գնահատում  «առաջին տպարանի» շենքի պայթեցումը:

«Շատ ցավում եմ տպարանի շենքի կապակցությամբ, բայց որպես նախարար ասեմ, որ այն պատմամշակութային հուշարձանների ցանկում չէ: Իմ անձնական կարծիքն էլ ասեմ`առանձնապես մի երեւելի շենք չէր: Իմ մանկությունն անցել է այդ շենքի հարեւանությամբ, ծնվել ու մեծացել եմ ճիշտ այդ շենքի հարեւանությամբ եւ մինչեւ օրս էլ ապրում եմ հարեւանությամբ: Շատ ցավալի է, որովհետեւ տպարանի շենքը իմ մանկության հուշերից մեկն է, բայց խնդիրը սեփականության դաշտ է տեղափոխվել եւ սեփականատերը ինքն է որոշել` ինչպես վարվել: Թերեւս կարող է ավելի գեղեցիկ շենք կառուցվել, սպասենք`տեսնենք, թե ինչ կկատարվի»,-ասաց նախարարը:

Դառնալով այն հին քաղաքի չգոյությանը` պարոն Ամիրյանը հավելեց. «Ցավոք սրտի, վերացրել են հին քաղաքը, բայց դա չի նշանակում, որ մեր հիշողություններով պետք է խանգարենք երիտասարդությանը`սիրելու մեր նոր քաղաքը: Ես կարծում եմ, որ նման վերաբերմունքով խանգարում ենք սիրել նոր Երեւանը եւ դա ստիպում է, որ երիտասարդությունը հայացքը փոխի դեպի Արեւմուտք, երբեմն էլ նաեւ Արեւելք: Մեր մշակույթով, նաեւ այսօր ստեղծվելիք մշակույթով պետք է այնպես անենք, որ  նոր սերունդը սիրի քաղաքի այսօրվա պատկերը: Ի վերջո քաղաքը մշակույթով եւ մարդկային փոխհարաբերություններով է գեղեցիկ»,-ասաց Արմեն Ամիրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Toros Aleksanyan says:

    Ա. Թամանյանի կառուցած և օրերս բարբառոսաբար պայթեցված տպարանի նախկին շենքը Արմեն Ամիրյանի համար մի երեւելի շենք չի: Հետաքրքիր է, ինչպե՞ս է լինում, որ արդեն 25 տարի է, որ, այսպես կոչված, անկախ Հայաստանի բոլոր բարձրաստիճան ղեկավարները ատում են մեր մշակույթն ու մեր երկիրը: Պատահականությու՞ն է, չեմ կարծում…

  2. Գրիգոր says:

    Հրապարակված ամեն մի հոդված առաջին հերթին լրագրողի ու պարբերականի դիրքորոշումն է ներկայացնում:
    Առավոտի մոտեցումը ակնհայտ է. քաղաքի հանդեպ իշխանությունների վերաբերմունքը ընդունելի չէ. հին կառույցի սեփականաշնորհման և քանդման գործողությունը կարելի էր նախապես բացահայտել բնակիչներին, ցույց տալ դրա դրական ու շահեկան կողմը քաղաքի համար և այդ դեպքում նույն այս նյութը կարող էր վերնագրվել այսպես.
    Արմեն Ամիրյանը` տպարանի պայթեցված շենքի մասին. «Շատ ցավալի է, որովհետեւ տպարանի շենքը իմ մանկության հուշերից մեկն է»:

  3. Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի Գրիգոր, լուրը կառուցված է լրագրողական բոլոր չափանիշներին համահունչ: Որեւէ վիրավորական տող չկա Արմեն Ամիրյանի եւ որեւէ մեկի հասցեին: Իսկ Ձեր առաջարկած վերնագիրը բաղկացած է 17 բառից: Ես իմ լրագրողական պրակտիկայում նման բազմաբառ վերնագիր չեմ հանդիպել:
    Հարգանքներս

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31