Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ բոլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: «Բոլոր միջազգային հարթակներում մենք պետք է առավել ակտիվ ներկայացնենք ԼՂ հիմնահարցի էությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անխուսափելիությունը, ինչպես նաեւ խստորեն դատապարտենք Ադրբեջանի ապակառուցողական եւ հանցագործ քաղաքականությունը: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անելու են առավելագույնը՝ պաշտպանելու արցախահայության արդար պայքարը բոլոր հարթակներում: Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն