«Ծիծաղով»,- այսօր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պատասխանելով հարցին, թե ինչպես
կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Սասնա ծռերի» նպատակը Ժիրայր Սեֆիլյանին բռնապետ կարգելն էր, պատասխանեց Կարո Եղնուկյանը:
Ըստ նրա, «Մի անձնավորություն, որն արդեն բազմաթիվ անգամ խախտում է անմեղության կանխավարկածը, Շանթ Հարությունյանի դեպքում խախտեց, հիմա էլ շարունակում է…Իմ դեպքում անմեղության կանխավարկածը խախտեց՝ ասելով, որ ես Ազգային անվտանգության սպառնալիք եմ»:
Պարոն Եղնուկյանի խոսքով, իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական որեւէ գործողություն չի կատարվում. «Միայն մազերս են վերցրել, որ տեսնեն՝ նարկոման եմ, թե ոչ»:
Կարդացեք նաև
Մանրամասներն ավելի ուշ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ