hayernaysor.am. Հոկտեմբերի 28-ին Սիրիայից Հայաստան են ժամանել Նարինյանների, Ղարիբյանների և Սաբաների ընտանիքները: Հայաստան տեղափոխության ծախսերը հոգացել է Հայ Ավետարանական ընկերակցությունը:
Ընտանիքներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ի աշխատակից Նոռա Փիլիպոսյանը և Հայ Ավետարանական ընկերակցության Երևանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը: Դիմավարողների թվում են եղել նաև սիրիահայ ընտանիքների հարազատները:
Լևոն Անտոնյանը «Հայերն այսօրի»-ի հետ զրույցում ասաց, որ սիրիահայ ընտանիքները ժամանակավորապես իրենց հարազատների բնակարաններում են ապրելու, մինչև նրանց համար բնակարաններ կվարձակալվեն: Բնակվարձը տրամադրելու է Հայ Ավետարանական ընկերակցությունը:
Մեկ ընտանիք ժամանակավոր բնակություն է հաստատել Հարավ-արևմտյան թաղամասում ապրող հարազատների տանը: Մյուս երկու սիրիահայ ընտանիքները ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած ավտոբուսով օդանավակայանից տեղափոխվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և Արմավիրի մարզի Փարաքար գյուղ, որտեղ ապրում են նրանց բարեկամները:
Կարդացեք նաև
1