Ոստիկանության պարեկապահակային ծառայության որոշ ստորաբաժանումներում աշխատակիցների հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի վճարումն ուշացնում են: Այս մասին Aravot.am-ին պատմեցին մի խումբ ոստիկաններ. «Այս ուշացումների պատճառով մենք չենք կարողացել կոմունալ վճարումները կատարել: Օրինակ՝ հոսանքի եւ գազի համար ամենաուշը մինչեւ ամսի 28-ն է վճարումը, մի օր ուշացնում ենք՝ անջատում են: Հիմա այս ուշացումների պատճառով անջատելու են գազն էլ, հոսանքն էլ»: Խոսքը վերաբերում է Մետրոպոլիտենի եւ այլ ստորաբաժանումների պարեկապահակային ծառայության աշխատակիցներին:
Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նշված աշխատակիցների հոկտեմբեր ամսվա աշխատավարձերը մինչ օրս չեն վճարվել: Պարոն Ահարոնյանը վստահեցրեց, որ երկուշաբթի օրը բոլոր աշխատավարձերը կփոխանցվեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ