Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Կարո Եղնուկյանի տեսակցությունների սահմանափակման վերաբերյալ բողոքի քննությունը՝ բողոքին առնչվող նյութերին ծանոթանալու համար:
Բողոքին առնչվող նյութերը վարույթ իրականացնող մարմինն այսօր ներկայացրեց դատարանին:
«Ծանոթ ենք այդ նյութերին, խնդիր չունենք՝ դատական նիստը հետաձգվի, պահանջեք այն նյութերը, որոնք վերաբերում են տեսակցությունների սահմանափակմանը»,- ասաց Կարո Եղնուկյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 8-ին:
Կարդացեք նաև
«Համաձայն չեմ, որ հետաձգվի դատական նիստը, որովհետեւ հետաձգումը իմ հաշվին է, իմ ընտանիքին չտեսակցելու հաշվին: Երկու օր առաջ անչափահաս աղջկաս ու մորս նկատմամբ արգելանքը հանվեց, նրանք արդեն կարող են օրենքի սահմաններում տեսակցել, չեմ հասկանում տրամաբանությունը, թե ինչու կինս ու մյուս անչափահաս աղջիկս չեն կարող տեսակցել:
Դա պատիժ է իմ նկատմամբ, որ շարունակում են կիրառել, անիմաստ է»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Դատարանը հորդորեց ձեռնպահ մնալ երկխոսությունից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ